Մամուլի ասուլիս. «Նախագահի այցն ԱՄՆ և նրա մասնակցությունը ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովի աշխատանքներին. ամփոփում»

© Sputnik / Самвел СепетчянМеждународный пресс-центр Sputnik-Армения
Международный пресс-центр Sputnik-Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ասուլիսի ընթացքում կամփոփվեն Հայաստանի նախագահի մասնակցության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հինգշաբթի` հոկտեմբերի 1–ին, ժամը 13։00–ին, Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում (Իմպերիում պլազա բիզնես–կենտրոնի շենք, հասցե` Ամիրյան 4/7, 4–րդ հարկ) կկայանա ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանի ասուլիսը` «Նախագահի այցն ԱՄՆ և նրա մասնակցությունը ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովի աշխատանքներին. ամփոփում» թեմայով։

Մամուլի ասուլիսի ընթացքում կամփոփվեն Սերժ Սարգսյանի` ԱՄՆ կատարած այցի արդյունքները, մասնավորապես` նրա մասնակցությունը ՄԱԿ–ի գերագույն վեհաժողովի 70–րդ նստաշրջանին և հնարավոր հետագա զարգացումները։

Լրագրողների հավատարմագրման հեռախոսահամարները` +374 (10) 600-134, 600-133 (ներքին` 107).

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել`հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։ Երևանում Sputnik մուլտիմեդիոն միջազգային մամուլի կենտրոնի ղեկավար Հասմիկ Սերգեյի Սահակյան։ Հեռախոսահամարը` +374 (94) 18-33-77 ։

Լրահոս
0