Կիրո Մանոյանն ամուսնանում է

© Photo : Unsplash / Beatriz Pérez MoyaСвадебные кольца
Свадебные кольца - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նրա ընտրյալը սփյուռքահայ է, ՀՅԴ անդամ

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը վերջապես ամուսնանում է, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթի տեղեկություններով` հարսանիքը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում:

Նրա ընտրյալը սփյուռքահայ է՝ նույնպես ՀՅԴ անդամ:

«Ի դեպ, Մանոյանը կտրականապես հրաժարվեց այս թեմայով որևէ տեղեկություն տալ: Մեզ հաջողվեց միայն պարզել, որ հարսանիքին հրավիրվել են հիմնականում ՀՅԴ անդամներ: Ի դեպ, մենք ինտերնետում փնտրեցինք պարոն Մանոյանի կենսագրությունը, սակայն պարզվեց՝ դաշնակցականներն իրենց կենսագրական տվյալները և հատկապես ծննդյան տարեթիվն էլ են գաղտնի պահում․ այն չկար անգամ նրա giromanoyan.net կայքէջում»,– նշում է թերթը։

Լրահոս
0