Chanel–ը գնել է Շանելի առանձնատունը

© StyleinsiderКоко Шанель
Коко Шанель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այս առանձնատունը բարձրաշխարհիկ ընդունելությունների վայր է համարվում

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Chanel նորաձևության տունը հաղորդագրություն է հրապարակել և նշել, որ գնել է ընկերության հիմնադիր Կոկո Շանելին պատկանած La Pausa առանձնատունը։

Ինչպես հայտնում է lenta.ru–ն, առանձնատունը գտնվում է Ֆրանսիայի Լազուր ափում, Ռոքբրյուն–Կապ–Մարտեն համայնքում։ Տան և ներքին հարդարման դիզայնի հեղինակը հենց մոդելավորողն է եղել։ Արտաքին հարդարանքում նկատվում են Օբազին աբբայության տարրերը։ Հենց այս աբբայության մանկատանն են ապրել Շանելն ու նրա քույրերը։

Մոդելավորողը հողատարածքը գնել է 1928 թվականին և առանձնատուն է կառուցել։ Այդ տանը ընդունելություններ էին կազմակերպվում գրականագետների և նկարիչների, մասնավորապես, Ժան Կոկտոյի և Սալվադոր Դալիի համար։

Վաճառքից հետո 1954 թվականին առանձնատունն անցել է գրող Էմերի Ռևեսին, և նրա օրոք La Pausa–ն շարունակել է մնալ որպես բարձրաշխարհիկ ընդունելությունների վայր` այնտեղ այցելել են բրիտանացի վարչապետ Ուինսթոն Չերչիլը, դերասանուհի Գրետա Գարբոն և Ջոն Քենեդու այրին` Ջեքի Օնասիսը։

Chanel նորաձևության տունը հիմնել է մոդելավորող Գաբրիել (Կոկո) Շանելը 1909 թվականին Ֆրանսիայում։ Շանելը նոր խոսք էր նորաձևության աշխարհում` նրա նորամուծություններից էին մարմինը կիպ գրկող ժակետն ու փոքրիկ սև զգեստը։ Հագուստի առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում։ Սկզբում նորաձևության տունը հագուստ և պարագաներ էր առաջարկում, այնուհետև սկսվեց նաև օծանելիք, զարդ և ժամացույց արտադրել։

Լրահոս
0