Հայկական ֆիլմը մասնակցում է վավերագրական կինոյի «Ռուսաստան» փառատոնին

© WeburgФестиваль документального кино "Россия"
Фестиваль документального кино Россия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ռուսաստան» վավերագրական կինոյի 26–րդ բաց փառատոնը մեկնարկել է Եկատերինբուրգում հոկտեմբերի 1–ին

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի– Sputnik. Հայ ռեժիսոր Արմեն Գասպարյանի «Գողացված մանկություն» ֆիլմը մասնակցում է «Ռուսաստան» վավերագրական կինոյի փառատոնին, հաղորդվում է փառատոնի կայքում։

«Ռուսաստան» վավերագրական կինոյի 26–րդ բաց փառատոնը մեկնարկել է Եկատերինբուրգում հոկտեմբերի 1–ին։

Մրցութային ծրագրին մասնակցում են 39 ֆիլմեր ՌԴ–ից, Բելառուսից, Հայաստանից և Ղրղըզստանից։

Փառատոնը երկրի կինովավերագրողների գլխավոր ազգային ֆորումն է։ Փառատոնի ժյուրին կորոշի վեց պաշտոնական մրցանակների հաղթողներին` գլխավոր մրցանակ, մրցանակ լավագույն լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմի համար, մրցանակ օպերատորական վարպետության համար, լավագույն դեբյուտ և ժյուրիի հատուկ մրցանակ։ Գլխավոր մրցանակակրին կհանձնվի դրամաշնորհ ապագա աշխատանքի նկարահանումների համար։

Լրահոս
0