Նոր սկանդալ ՀԷՑ-ում. գնվել է ավելի քիչ էլեկտրաէներգիա, քան ցույց է տրվել փաստաթղթերով

© Sputnik / Валерий Шустов / Անցնել մեդիապահոցЛинии электропередачи в окрестностях Иркутска
Линии электропередачи в окрестностях Иркутска - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ծրագրային կեղծումներ են կատարվել ՓՀԷԿ-ի արտադրությունը չափող հաշվիչներում

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Պաշտոնեական չարաշահումներ և խախտումներ են հայտնաբերվել «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ում, «Հայկական ժամանակ» թերթին հայտնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աղբյուրները։ 

«Ներկայում ուսումնասիրվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բարձրաստիճան պաշտոնյաների իրականացրած կոպիտ չարաշահումների վերաբերյալ մի դեպք։ Պարզվել է, որ ՀԷՑ իրացման գծով տնօրենի տեղակալ, էլեկտրաէներգիայի հաշվառման և հսկման դեպարտամենտի պետ Արսեն Գաբրիելյանը չարաշահումների և խախտումներ է  թույլ տվել։ Ստուգող մարմինները պարզել են, որ Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում, Հախում գետի վրա գործող «Սիրարփի» փոքր ՀԷԿ-ը արտադրել է քիչ էլեկտրաէներգիա, բայց ՀԷՑ-ից ստացել է ավելի շատ գումար»,–գրում է թերթը։

Թերթի հավաստմամբ,  երբ ՀԷՑ-ը ՀԷԿ-երից գնում է էլեկտրաէներգիա, փաստաթղթերում դրվում է հենց Աշոտ Թոխունցի ստորագրությունը, Եվգենի Բիբինն անձամբ պարտավոր չէ վերահսկել այդ գործարքները։ Հետևաբար, ողջ պատասխանատվությունը, ըստ ՀԾԿՀ հաղորդման, մնում է Արսեն Գաբրիելյանի վրա, սակայն պետք է ուսումնասիրել նրա անմիջական ղեկավարների գործունեության օրինականությունը նույնպես։

Լրահոս
0