ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Նախիջևանի սահմանին` Քաջարանից 20 կմ հեռավորության վրա, հայտնում է ՀՀ ՏԿԱԻՆ պաշտոնական կայքը։
Ըստ հաղորդման, երկրաշարժը տեղական ժամանակով ժամը 03.24-ին գրանցել է ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցը։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է կազմել է 3 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.260 և արևելյան երկայնության 45.970 (Նախիջևանի ԻՀ):
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Քաջարան քաղաքում:
Սյունիքի մարզում երկրաշարժ է գրանցվել
10:07 02.10.2015 (Թարմացված է: 17:48 12.10.2015)
CC BY-SA 3.0 / Yamaguchi / Kinemetrics seismographземлетрясение

CC BY-SA 3.0 / Yamaguchi / Kinemetrics seismograph
Երկրաշարժի էպիկենտրոնը Նախիջևանի սահմանին է