ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ, 4-ի, 5-ի երեկոյան ժամերին և գիշերը Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն այդ օրերին կնվազի 3-5 աստիճանով, քամին կլինի հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Այդ օրերին օդի ջերմաստիճանը կկազմի 22-25 աստիճան տաքություն։
Կարճատև անձրևներ և ամպրոպ կգրանցվի հոկտեմբերի 2-5–ը նաև Հայաստանի առանձին մարզերում։
Հոկտեմբերի 3-ին և 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս պահին Երևանում ամպամած է, սնդիկի սյունը ցույց է տալիս 24 աստիճան տաքություն։
Հայաստանում հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի
10:31 02.10.2015 (Թարմացված է: 17:48 12.10.2015)

© Sputnik / Папикьян
/ Առաջիկա օրերին Երևանում և Հայաստանի մարզերում մի փոքր կցրտի