Թուրքիան մի շարք երկրների անունից կոչ է անում ՌԴ–ին դադարեցնել ավիահարվածները Սիրիայում

© Sputnik / Дмитрий Виноградов / Անցնել մեդիապահոցРоссийские самолеты СУ на аэродроме около Латакии
Российские самолеты СУ на аэродроме около Латакии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Համատեղ հայտարարությունում ասվում է, որ երկրները «խորը մտահոգություն են հայտնում Սիրիայում ռուսական ռազմական ներկայության վերաբերյալ»

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիայի ԱԳՆ–ն ուրբաթ տարածել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ–ի կառավարությունների համատեղ հայտարարությունը, որը կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել սիրիական ընդդիմության ուղղությամբ կատարվող գրոհները և իր ջանքերը կենտրոնացնի «Իսլամական պետության» դեմ պայքարին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ դիմել է Դաշնային խորհրդին արտերկրում ռուսական զինված ուժերն օգտագործելու թույլ տալու համար։ Դաշնային խորհուրդը հավանություն էր տվել այդ դիմումին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական ՌՏ ուժերն անցել են Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների ուղղությամբ թիրախային հարվածների օդային օպերացիայի իրականացմանը։ Ռուսաստանը մտադիր է կիրառել բացառապես ավիացիա, գործելով սիրիացի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով, չորեքշաբթի հայտնել է Կրեմլի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը։

«Խորը մտահոգություն ենք հայտնում Սիրիայում ռուսական ռազմական ներկայության և հատկապես երեկվանից Համի, Հոմսի և Իդլիմի շրջաններում ռուսական ՌՕՈՒ գրոհների հարցում, որոնք զոհերի են հանգեցրել խաղաղ բնակչության շրջանում, ոչ թե ոչնչացրել են «Իսլամական պետության» նշանակետերը։ Այդ ռազմական գործողությունները կարող են հանգեցնել հետագա էսկալացիայի և ծայրահեղականության և անջատողականության համար հիմք լինել։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանն անհապաղ դադարեցնել սիրիական ընդդիմության և քաղաքացիական անձանց ուղղությամբ իր գրոհները և ջանքերը կենտրոնացնի ԻԼԻՊ–ի դեմ պայքարի վրա»,– ասվում է փաստաթղթում։

Спутник_Лавров объяснил присутствие российских военнослужащих в Сирии - Sputnik Արմենիա
Լավրով. Սիրիայում ՌԴ ավիահարվածները դուրս չեն գան ԻՊ տարածքի սահմաններից
ՌԴ պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի հայտնել է, որ թիրախային հարվածներ են հասցվել Սիրիայում ԻՊ 8 օբյեկտների ուղղությամբ, ոչնչացրել զինամթերքի, սպառազինությունների, վառելիքային քսանյութերի, ռազմական տեխնիկայի կուտակումների պահեստներ, ինչպես նաև ամբողջությամբ ոչնչացրել են լեռներում ԻՊ գրոհայինների կառավարման հրամանատարական կետերը։ Միաժամանակ, ինչպես ընդգծել են գերատեսչությունում, բոլոր հարվածները հասցվել են սիրիական բանակի շտաբից ստացած բոլոր տվյալների հստակեցումից և օդային հետախուզությունից հետո։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ հաղորդումներն այն մասին, որ Սիրիայում իբր խաղաղ բնակիչներ են զոհվել ռուսական ավիացիայի հարցածների հետևանքով, տեղեկատվական պատերազմի մի մասն է։ Պաշտոնական տեղեկություն այն մասին, թե ռուսական ավիացիան օդային հարվածներ է հասցրել Հոմսին, չի ստացվել։ Բացի այդ, չորեքշաբթի կոալիցիայի ավիացիան ԱՄՆ–ի գլխավորությամբ նույնպես հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին Սիրիայի տարածքում։

Լրահոս
0