00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրակոցներ Օրեգոնում. Օբամայի հայտարարությունը

Բաժանորդագրվել
Օրեգոնի Ռոզբերգ քաղաքի մոտ գտնվող քոլեջում կրակոցների կապակցությամբ սպիտակ տանը ելույթ է ունեցել ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման։ Նա նշել է, որ երկրում չափազանց հաճախակի են դարձել զանգվածային սպանությունները։

Հերթական ողբերգական դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի Օրեգոն նահանգի Ռոզբերգ քաղաքի մոտ գտնվող ուսումնական հաստատությունում։ Վերջին տվյալով` հանցագործության հետևանքով մահացել է 10 մարդ, վիրավորվել 7–ը։ Ոստիկանները սպանել են հրաձգության հեղինակին։
 
ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունեցել Սպիտակ տանն ու նշել, որ ԱՄՆ–ն աշխարհի միակ երկիրն է, որտեղ զանգվածային սպանություններն այդքան հաճախ են տեղի ունենում։
 
«ԱՄՆ–ն աշխարհի միակ երկիրն է, որտեղ մի քանի ամիսը մեկ նման զանգվածային սպանություններ են լինում»,– հայտարարել է Օբաման։ «Դա սովորական բան է դարձել։ Այդ մասին հաղորդագրությունները սովորական են դարձել։ Սովորական են դարձել իմ հայտարարությունները»,– բացականչել է նա` ելույթ ունենալով Սպիտակ տանը։
 
ԱՄՆ–ի նախագահը հորդորել է խստացնել զենքի հսկողության մասին օրենքները։

«Չպետք է այնպես լինի, որ մարդկանց վնասելու ցանկություն ունեցող որևէ մեկը կարողանա այդքան հեշտությամբ զենք ձեռք բերել»,– ասել է Օբաման։

ԱՄՆ–ի նախագահը բազմաթիվ անգամ կոչ է արել կոնգրեսին օրենսդրություն ընդունել զենք կրելու սահմանափակման մասին, սակայն նրա բոլոր նախաձեռնությունները ձախողվել են։

Լրահոս
0