ՊՆ. Ադրբեջանը փորձել է խախտել Հայաստանի հետ սահմանը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միջադեպը կատարվել է հինգշաբթի հայկական կողմին անհայտ պատճառներով

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում` Երասխի ուղղությամբ, Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներից մեկը ձեռնարկել է պետական սահմանի խախտման փորձ, բայց հետ է շպրտվել, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
 
Միջադեպը կատարվել է հայկական կողմին անհայտ պատճառներով հոկտեմբերի 1-ին, ժամը 22:30-ի սահմաններում, հայ–ադրբեջանական պետական սահմանի հյուսիս–արևմտյան հատվածում։

Սահմանը խախտելու փորձը նկատվել է միջդիրքային տարածությունում և կանխվել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից: Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է նահանջել:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի նախիջևանյան ուղղությամբ լարվածության բացակայության պայմաններում հակառակորդի կողմից իրադրությունը սրելու փորձերը խստագույնս պատժվելու են»,– ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս
0