00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Հայաստանի «Կարմիր գիրքը» կարող է վերահրատարակվել

© Sputnik / Asatur YesayantsЗоопарк
Зоопарк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տվյալների համաձայն` Հայաստանում հաշվվում է ողնաշարավոր կենդանիների 550 տեսակ և ավելի քան 17 հազար` անողնաշարավորների

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի «Կարմիր գիրքը» հնարավոր է վերանայվի` հաշվի առնելով նոր ուսումնասիրությունների տվյալները, ասաց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Հասմիկ Խաչատրյանը։

«Կենդանիների  տարբեր տեսակների մասին կենտրոնի ձեռք բերած նոր տվյալները կարող են ազդել, որպեսզի 2010 թվականին հրատարակված Կարմիր գիրքը վերանայվի»,- ուրբաթ Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Խաչատրյանը։

Խաչատրյանն ավելացրեց, որ «Կարմիր գիրքն» առաջին անգամ հրատարակվել է 1986 թվականին և ներառել կենդանիների մոտ 90 տեսակ, իսկ 2010 թվականի նոր հրատարակության մեջ ներառված էին արդեն շուրջ 300 տեսակներ։

«Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ որոշ կենդանիների տեսակների պոպուլյացիան քչացել է, հնարավոր է` «Կարմիր գրքում» հայտնված կենդանիների քանակի աճի պատճառ են դարձել անցյալ տարիներին ոչ շատ խորը կատարված ուսումնասիրությունները», – ընդգծեց Խաչատրյանը։

Նրա խոսքերով` իր գլխավորած կազմակերպությունը երկար տարիներ զբաղվել է Հայաստանի կենդանական աշխարհի, նրա տեսակների և վիճակի ուսումնասիրմամբ։

Կենտրոնի տվյալների համաձայն` Հայաստանում հաշվվում է 550 տեսակ ողնաշարավոր կենդանիներ և ավելի քան 17 հազար` անողնաշարավորներ։

Նա ավելացրեց, որ Հայաստանի տարածքում կենդանական աշխարհը շատ բազմազան և հարուստ է, ինչը մեծ հետաքրքրություն էր առաջացնում շատ արտասահմանյան գիտնականների մոտ, և նրանք գալիս էին այստեղ տարբեր ուսումնասիրություններ կատարելու համար։ Այնուհետև իրենց ստացած արդյունքներն ուղարկվում են Հինդրոէկոլոգիայի և կենդանաբանության հայկական կենտրոն։

Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության օրն է։ Կենդանիների համաշխարհային օրը տոնելու որոշումը կայացվել է բնության պահպանության   շարժման կողմնակիցների միջազգային կոնգրեսի ժամանակ, որն անցկացվել է 1931 թվականին Ֆլորենցիայում։

Հոկտեմբերի 4-ն ընտրել են այն նկատառումով, որ այդ օրը հայտնի է որպես կաթոլիկ սուրբ Ֆրանցիսկոս Ասիզացու հիշատակի օր, ով համարվում է կենդանիների հովանավորը։

Լրահոս
0