00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես է «Ինտեր ՌԱՕ»–ն լքում Հայաստանը

© FacebookАршалуйс Мгдесян
Аршалуйс Мгдесян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀԷՑ–ի վաճառքի հետ կապված զավեշտը նրանում է, որ «Ինտեր ՌԱՕ»–ի և «Տաշիր» ընկերության միջև կայացած գործարքի մասին պաշտոնական ծանուցումն ավելի վաղ է ստացվել, քան կառավարությունը հասցրել է դրա հետ կապված որոշում ընդունել

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի– Sputnik. Ռուսական էներգետիկ ակտիվների վաճառքը նվազեցրեց «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» հոլդինգի դուստր ընկերության` «Հայաստանի էլեկտրական ցանցերի» շուրջ ծավալված «էպիկական կրքերը»։ Երկարատև քննարկումներից և գուշակություններից հետո հասարակությանը հայտնի դարձավ ՀԷՑ–ի նոր սեփականատիրոջ անունը։ Ընկերությունը գնում է «Տաշիր գրուպ» հոլդինգը, որը պատկանում է հայկական ծագումով ռուս միլիարդատեր Սամվել Կարապետյանին։

Ավելի վաղ «Ինտեր ՌԱՕ»–ի հայտում որպես գնորդ նշվում էր Կիպրոսում օֆշորային գոտում գրանցված Liormand Holdings Limited ընկերությունը, որը ԶԼՄ–ների տվյալներով` կապված է Սամվել Կարապետյանի հետ։ Այս անգամ ինչպես վարչապետի հայտարարությունում, այնպես էլ «Տաշիր գրուպի» հաղորդագրությունում «օֆշորային հետքի» մասին ոչ մի խոսք չկա։ Liormand Holdings Limited ընկերությունն ասես չի եղել, գործի գլխավոր մասնակիցը դարձել է «Տաշիր» ընկերությունը։

Интер РАО запустило новый энергоблок на Уренгойской ГРЭС - Sputnik Արմենիա
«Տաշիր գրուպը» ստորագրել է ՀԷՑ-ը գնելու պայմանագիրը
ՀԷՑ–ի վաճառքի հետ կապված իրավիճակի զավեշտն այն է, որ «Ինտեր ՌԱՕ»–ի և «Տաշիր գրուպի» միջև գործարքի մասին պաշտոնական ծանուցումն ավելի վաղ էր ստացվել, քան կառավարությունը հասցրել էր դրա հետ կապված որոշում ընդունել։ «Ինտեր ՌԱՕ»–ն և «Տաշիրը» հերթով հայտարարություններ էին տարածում այն մասին, որ ՀԷՑ–ի առուվաճառքի մասին գործարքն արդեն կայացած փաստ է, իսկ կառավարությունը պաշտոնապես դեռ քննարկում էր ռուսական հոլդինգի հայտը։
«Դա ևս մեկ անգամ վկայում է, որ իրականում ՀԷՑ–ի վաճառքի մասին հարցն ավելի վաղ է որոշվել, քան «Ինտեր ՌԱՕ» ռուսական հոլդինգը պաշտոնական դիմում էր ներկայացրել այդ մասին կամ նույնիսկ Հայաստանում սկսվել էին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցերը։ Տեղի թերթերը բազմիցս խոսել են այդ մասին»,– նշում է տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը։

Նրա կարծիքով` վաճառքում ի սկզբանե ներառվել է օֆշորային սխեման` անցած բացթողումները վերացնելու և ընկերության ֆինանսական հաշվետվությունները ստերիլիզացնելու համար։

ՀԷՑ–ի վաճառքի մասին լուրը հաղորդվել է հավաստիացմամբ, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սկանդալային բարձրացումը, որը դեռ ամռանն առաջացրել է բողոքի զանգվածային ակցիաներ Երևանում և այլ խոշոր քաղաքներում, արդարացված միջոց է։ Որպես ապացույց ներկայացվել են ՀԷՑ–ում աուդիտի առաջին մասի արդյունքները, որը նշանակվել է հասարակության պահանջով։

«Սակագնի բարձրացումը 17 տոկոսով «Դելոյթ և Տուշ» աուդիտորական ընկերության հետազոտության համաձայն արդարացված միջոց է` ընկերությունը սնանկացումից փրկելու համար։ Աուդիտորները հանդիպել են ընկերությունների հետ, որոնք էներգետիկ հզորություններ են արտադրում և հանգել եզրակացության, որ Հայաստանում կան էներգիայի էժան արտադրողներ. դա հիդրոկայանն է և Հայկական ԱԷԿ–ը, բայց կա նաև մեկ այլ կայան` Հրազդանի ՋԷԿ–ը, որն արտադրում է թանկ էլեկտրաէներգիա»,– հայտարարել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

Էլեկտրաէներգիայի սակագների վերանայում դրանք նվազեցնելու ուղղությամբ կամ ՀԾԿՀ որոշման չեղյալ հայտարարում չի լինի, ինչպես պնդում էին քաղաքացիական ակտիվիստները։

Դրա փոխարեն նոր սեփականատիրոջ անձնական միջոցների և պետության հաշվին մեկ տարով երկարացվել է սակագնի բարձրացման սուբսիդավորումը։ Սակայն սուբսիդավորումը կվերաբերի միայն այն ֆիզիկական անձանց, որոնք ամեն ամիս սպառում են 250 կՎտ/ժ ծավալով էլեկտրաէներգիա, իսկ փոքր բիզնեսի համար` ամսական 500 կՎտ/ժ։ Խոշոր բիզնեսը պետք է էներգետիկ ծանրաբեռնվածությունը վերցնի իր վրա։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժումը, որի ակտիվիստները հունիսին նախաձեռնել են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաներ, չեն բացառում ամառային իրադարձությունների կրկնությունը։

«Բացառված չէ, որ մենք փողոցային ցույցերի նոր փուլ սկսենք։ Մեր հիմնական պահանջն ուժի մեջ է մնում. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին ՀԾԿՀ որոշումը չեղյալ հայտարարելը»,– նշում է շարժման ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը` միաժամանակ սուր քննադատության ենթարկելով էլեկտրաէներգիայի բարձրացումը սուբսիդավորելու միջոցները երկարացնելու մասին որոշումը։

«Սամվել Կարապետյանի դարձնում են «բարի քեռի»։ Ոչ մեկին պետք չէ այդ սուբսիդավորումը, մեզ այդ ողորմությունը պետք չէ։ Մեր պահանջն է ՀԾԿՀ անօրինական որոշումը չեղյալ հայտարարելը»,– ասել է Սարգսյանը։

«Տաշիր» ընկերությանը ռուսական հոլդինգի էներգաակտիվների վաճառքը բողոքի զանգվածային ակցիաներից հետո, որոնք խարխլել են ՀԷՑ–ի հեղինակությունը, փորձագիտական հանրության շարքում ամրապնդել է այն կարծիքը, որ գործարքն ավելի վաղ է պլանավորվել, քան բարձրացվել է սակագինը։

«Բողոքի ակցիաները լուրջ հարված են հասցրել ՀԷՑ–ի հեղինակությանը, ինչը, իհարկե, բացասաբար է անդրադարձել նրա արժեքի վրա։ Այսինքն այդ ամենից շահել է կողմերից մեկը` գնորդը»,– նշում է տնտեսագետ Արտակ Մանուկյանը։

Հիմա հասարակությունն առանձնակի սպասումներ չունի աուդիտի վերջնական արդյունքից, հատկապես երբ առաջին փուլի արդյունքներով հաստատվել է երկրի ղեկավարության դիրքորոշումը։ «Աուդիտը դարձել է զուտ սովորական ստուգում ընկերությունը գնելուց առաջ, երբ գնորդը ցանկանում է պարզաբանել ընկերությունում իրերի իրական դրությունը և պարզել դրա գինը»,– նշում է Մանուկյանը։   

Միաժամանակ հայկական ԶԼՄ–ներում և իշխանության օղակներում լուրեր են պտտվում, որ «Ինտեր ՌԱՕ»–ն վաճառում է նաև Հրազդանի ՋԷԿ–ը և վերջնականապես լքում հայկական էներգետիկ շուկան։ ՀԷՑ–ի վաճառքի մասին համաձայնագրում խոսվում է նաև կողմերի պայմանավորվածության մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ–ն կշարունակեն կատարել նախկինում իրենց վրա վերցված պարտավորությունները։

Կառավարությունում այդ տեղեկությունը չեն մեկնաբանում։ Սակայն կառավարությունում Sputnik Արմենիայի վստահելի աղբյուրները հաղորդում են, որ շուտով ռուսական հոլդինգը վաճառքի կդնի «Հրազդանի ՋԷԿ»–ը։ «Ընկերությունը վաճառում է իր բոլոր ակտիվները Հայաստանում և հեռանում մեր էներգետիկ շուկայից»,– նշել է Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Լրահոս
0