Երեխայի առևանգման կեղծ ահազանգ Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

© Photo : ARKA news agencyПолиция
Полиция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանությունը հորդորում է կեղծ լուրեր չտարածել, թե Հանրապետությունում երեխաներ են առևանգում

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի– Sputnik. Նախօրեին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ իրենց դպրոցի 2-րդ դասարանցի մի աշակերտի քիչ առաջ առևանգել են 2 տղամարդ, հայտնում են  Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նշված դպրոց մեկնած ոստիկանները պարզել են, որ հեռախոսազանգն իրականությանը չի համապատասխանում, իսկ կեղծ ահազանգի հեղինակը նույն դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներից է եղել:

Ծնողի հետ ոստիկանության եկած երեխան բացատրություն է տվել, որ իր հաղորդումը չի համապաստախանում իրականությանը:

Ոստիկանությունը հորդորում է կեղծ լուրեր չտարածել, թե Հանրապետությունում երեխաներ են առևանգում, հանում երիկամները և վաճառում, քանի որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

Լրահոս
0