ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի շեֆ խոհարար Դեն Լոպեսը պատմել է, թե ինչ առանձնահատկություններ է ունեցել այն ճաշացանկը, որը նախապատրաստել են ՄԱԿ-ի գերագույն վեհաժողովի հոբելյանական նստաշրջան մեկնած ղեկավարների համար:
Ըստ նրա, այդ հանդիսավոր ճաշին սկսել են պատրաստվել հունվարին: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն` հղում անելով ՄԱԿ-ի լրատվական կենտրոնին:
Լոպեսի խոսքով` ՄԱԿ-ում նախապատվությունը տվել են դասական ֆրանսիական խոհանոցին: «Մի անգամ մենք պատրաստել էինք veal en papillote (մագաղաթյա թղթում թխված հորթի միս), chicken mousseline (մուսլին հավի ճտից, «lenta.ru» խմբ.), ֆուա-գրա: Նրանք սիրում են գառան, հորթի միս, ֆիլե մինյոն, ամեն դեպքում, 12 տարի այստեղ աշխատելու ընթացքում այս կերակրատեսակները եղել են ճաշացանկում: Բայց նաև ինչ-որ ձկնային կամ բանջարեղենային կերակրատեսակ էլ ենք պատրաստում»,- պատմել է շեֆ-խոհարարը: Օրինակ, ինչպես հայտնի է, Պուտինը սիրում է ձկնեղեն և հորթի միս, ինչպես նաև մի առիթով ասել է, որ սիրում է վարունգ, լոլիկ, հազար: Իսկ, օրինակ, ԱՄՆ նախագահի ճաշացանկում կա պանիր, գազարի փայտիկներով կրեկերներ, սաղմոն, ավոկադոյի պտղամսից պատրաստած գուակամոլե:
Ճաշացանկը մշակվել է`հաշվի առնելով հանդիպման որոշ մասնակիցների հատուկ նախընտրությունները (դիետա, բուսակերություն և այլն): Այնուհետև արարողակարգի ծառայության աշխատակիցները համտեսել են պատրաստած կերակրատեսակները և շեֆ-խոհարարի հետ միասին որոշել, թե որոնք են մատուցվելու, որոնք` ոչ: Ճաշացանկի վերջնական տարբերակը հաստատվել է հուլիսի վերջին:
Լոպեսը պատմել է, որ Գերագույն վեհաժողովի մասնակիցների համար սկսել են ուտելիք պատրաստել միջոցառումից երկու օր առաջ:
«Հենց ճաշի օրը մենք բոլորս մի փոքր նյարդային էին, որովհետև պետք էր բազմաթիվ մանրուքներ հաշվի առնել: Բայց մենք շատ լավ ենք գլուխ հանում նման բաներից և պատրաստ ենք անգամ անկանխատեսելի իրավիճակների»,- ասել է կառավարիչ Մուհամմեդ Մահերը: Մասնագետը նշել է, որ իր հիմնական խնդիրն այն է, որ կարողանա աշխատանք այնպես կազմակերպել, որ այն անցնի անաղմուկ և պրոֆեսիոնալ մակարդակով։
ՄԱԿ-ի գերագույն վեհաժողովի 70-րդ նստաշրջանը սկսվել էր սեպտեմբերի 15-ին: Սեպտեմբերի 25-ից 27-ն անցկացվել էր գագաթնաժողով: Սեպտեմբերի 28-ին բացվել է ընդհանուր քաղաքական բանավեճ, որի ընթացքում հանդես էին եկել ՄԱԿ–ի բոլոր 193 անդամ–պետությունների ներկայացուցիչները:
Ի՞նչ կերակուր են նախընտրել նախագահները ՄԱԿ-ի վեհաժողովի ընթացքում
13:02 03.10.2015 (Թարմացված է: 17:48 12.10.2015)
© сайт президента РАвыступление президента Армении Сержа Саргсяна на Генассамблее ООН

Վեհաժողովին սկսել են պատրաստվել դեռ հունվարից