00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում անցկացված RunArm կիսամարաթոնի հաղթողն 90–ամյա պապիկ է

© страница RunArm в Facebookучастник полумарафона RunArm
участник полумарафона RunArm - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
21.5 կմ վազքին մասնակցել են ամենատարբեր տարիքի մոտ 5 հազար տղամարդիկ և կանայք, այդ թվում` տարեցներ և երեխաներ։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Շաբաթ վաղ առավոտյան Երևանի կենտրոնական փողոցների բնակիչները զարմացած էին անսովոր լռությունից և տրանսպորտի երթևեկության սովորական դարձած աղմուկի բացակայությունից։ Եվ զարմանալի չէ` քաղաքի կենտրոնի փողոցները փակ էին, քանի որ հայկական մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվում էր RunArm միջազգային կիսամարաթոնը։

Առաջին տեղը զբաղեցնելու և գլխավոր մրցանակը շահելու ցանկությունը շատերին ստիպել էր վաղ առավոտյան գալ Հանրապետության հրապարակ։ Ոմանք եկել էին ամենօրյա վազքի նկատմամբ ունեցած սիրուց ելնելով, մյուսները` հաղթանակի ձգտումով։

© Sputnik / Ани Липаритянстарт первого полумарафона по бегу RunArm
старт первого полумарафона по бегу RunArm - Sputnik Արմենիա
старт первого полумарафона по бегу RunArm

21.5 կմ վազքին մասնակցում էին ամենատարբեր տարիքի մոտ 5 հազար տղամարդիկ և կանայք, այդ թվում` տարեցներ և երեխաներ։

RunArm 2015 վազքի` կանանց և տղամարդկանց 21 մետրանոց կիսամարաթոնի գլխավոր մրցանակը կազմում է 1 միլիոն դրամ (շուրջ 2.1 հազար դոլար)։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան, համապատասխանաբար, 750 հազար դրամ (մոտ 1.5 հազար դոլար) և 500 հազար դրամ (մոտ հազար դոլար)։

Կիսամարաթոնի մասնակիցների աշխարհագրությունը բազմազան էր` Երևանի փողոցներ էին դուրս եկել ոչ միայն մարզերի և մայրաքաղաքի ներկայացուցիչները, այլև` մասնակիցներ ԱՄՆ–ից, Կանադայից, Ռուսաստանից, Հյուսիսային Աֆրիկայից, Ռումինիայից, Ուկրաինայից, Վրաստանից և Իրանից։

Կիսամարաթոնն անցկացվում էր երեք երթուղիներով։ 2.5 կմ հեռավորության վազքը նախատեսված էր 12–ամյա մասնակիցների համար, 5.5–կիլոմետրանոցը` 15-17 տարեկանների համար, ինչպես նաև նրանց համար, ովքեր այդքան էլ վստահ չեն սեփական ուժերին։ 21.1–կիլոմետրանոց երթուղին պրոֆեսիոնալ վազորդների համար էր։

© Sputnik / Ани Липаритянпервый полумарафон по бегу RunArm в Ереване
первый полумарафон по бегу RunArm в Ереване - Sputnik Արմենիա
первый полумарафон по бегу RunArm в Ереване

Վազքի արդյունքը ցնցեց բոլորին։ Մրցանակը ստանալու հանդիսավոր արարողության ժամանակ ամբիոն բարձրացավ մի մարդ, ով առաջինն էր հաղթահարել վազքուղին։ Դա 90–ամյա Սերյոժա Սարուխանյանն էր։ Հենց նրան էլ հանձնեցին RunArm–ի գլխավոր մրցանակը։

Կիսամարաթոնին մասնակցեցին նաև ֆրանսահայ ֆուտբոլիստ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կազմում Յուրի Ջորկայեֆը և նրա եղբայր Դենի Ջորկայեֆը։

Կիսամարաթոնի բացմանը ներկա էր Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը։ Նա նշեց, որ կարևորում է նմանատիպ միջոցառումների անցկացումը, մասնավորապես, նրա խոսքով, դա լավ սկիզբ է Հայաստանում վազքը զարգացնելու համար։

© Sputnik / Ани Липаритянполумарафон по бегу RunArm в Ереване
полумарафон по бегу RunArm в Ереване - Sputnik Արմենիա
полумарафон по бегу RunArm в Ереване

Կիսամարաթոնն անցկացվել է միջազգային չափանիշներին համապատասխան, քանի որ այն կազմակերպել էին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի թեթև աթլետիկայի ֆեդերացիան` Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ։

Կազմակերպիչների խոսքով` կիսամարաթոնի անցկացման գաղափարը պատկանում է վաստակավոր մարզիչ, աթլետ, Եվրոպայի և աշխարհի ռեկորդակիր Էմմիյանին։ Նրա` 8.86 մետրանոց թռիչքը մինչ օրս Եվրոպայի ռեկորդ է համարվում։

Լրահոս
0