ՀՀ նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

© сайт президента РАпрезидент Армении Серж Саргсян генсек ОДКБ Николай Бордюжа
президент Армении Серж Саргсян генсек ОДКБ Николай Бордюжа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են Կազմակերպության հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերին

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են Դուշանբեում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների կատարման ընթացքին և Կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնայնություններին վերաբերող հարցեր:

ՀՀ նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են Կազմակերպության հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերին:

Սերժ Սարգսյանը և Նիկոլայ Բորդյուժան քննարկել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի խախտման հետևանքով առաջացած իրավիճակը:

Լրահոս
0