00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆեյսբուք սոցիալական ցանցի ամենաակտիվ հայ քաղաքական գործիչների տասնյակը

© Sputnik / Asatur YesayantsФейсбук, Facebook
Фейсбук, Facebook - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա պորտալը կազմել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի առավել ակտիվ հայ քաղաքական գործիչների տասնյակը

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Մարդկանց մեծ մասի առօրյան սկսվում և ավարտվում է սոցիալական ցանցերում կամ գոնե շատ սերտորեն կապված է դրանց, քանի որ այդ ցանցերն այսօր հաղորդակցվելու համար նախատեսված ամենաթեթև և հասանելի տեսակներն են։

Սոցցանցերն օգնում են ոչ միայն շփվել, այլ նաև տեղեկություն ստանալ, բանավիճել և սեփական դիրքորոշումն հասցնել լայն լսարանին։

Աշխարհի ամենատարածված սոցիալական ցանցերից մեկը` Ֆեյսբուքը, տարեցտարի ավելի մեծ թվով մարդկանց է ներգրավում Հայաստանում։

Այսօր Ֆեյսբուքի հայ օգտատերերի շարքում կարելի է տեսնել բազմաթիվ քաղաքական գործիչների և հանրային դեմքերի, ովքեր իրենց էջերում հրապարակում են երկրում կատարվող իրադարձությունների և արդիական լուրերի մասին տեղեկություններ և մասնակցում դրանց շուրջ ծավալված քննարկումներին։

Sputnik Արմենիա պորտալը որոշել է կազմել Ֆեյսբուքում առավել ակտիվ տասը հայ քաղաքական գործիչների ցուցակը։

10. Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թևի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյան, «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի ղեկավար։ Ավագյանը բժշկական գիտությունների թեկնածու է, մի շարք գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ։

Ավագյանի ֆեյսբուքյան էջն ունի մոտ հազար բաժանորդ։ Պատգամավորի հրապարակումները հիմնականում վերաբերում են կուսակցական և քաղաքական կյանքին, ՀՀԿ երիտասարդական թևի միջոցառումներին։

© личная страница в FacebookԿարեն Ավագյան
Карен Авагян - Sputnik Արմենիա
Կարեն Ավագյան

9. Հայաստանի ամենաակտիվ քաղաքական և հասարակական գործիչներից մեկը` Վահան Բաբայանը։ Նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղարն է և Ազգային ժողովի պատգամավոր։

2010 թվականին հիմնել և ղեկավարել է «Երիտասարդական կառավարություն» և «Երիտասարդական քաղաքապետարան» նախագծերը։ 2007-2011 թվականներին նախագահել է Հայաստանի երիտասարդական կուսակցությունը։

Facebook–ում ունի մոտ 1.5 հազար բաժանորդ։

© личная страница в FacebookՎահան Բաբայան
Ваан Бабаян - Sputnik Արմենիա
Վահան Բաբայան

8. Քաղաքական գործիչ, «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ԱԺ պատգամավոր, իսկ այժմ Հայաստանի միջազգային և պաշտպանական հարցերի ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյան։

Տասնյակ գիտական, հրապարակախոսական հոդվածների, վերլուծական նյութերի, երեք մենագրությունների հեղինակ է։ Ավելի վաղ ղեկավարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնը։ Ունի ավելի քան 5 հազար բաժանորդ։

© Sputnik / Асатур ЕсаянцՍտեփան Սաֆարյան
Степан Сафарян - Sputnik Արմենիա
Ստեփան Սաֆարյան

7. Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյան։ Մասնագիտությամբ դիվանագետ–արևելագետ է, Միասնական լիբերալ ազգային կուսակցության առաջնորդներից է։ Հայկական «կանանց ակումբի» համահիմնադիրն է։ Ֆեյսբուքում նրա էջի բաժանորդների թիվը կազմում է մոտ 2.5 հազար։

© личная страница в FacebookՆաիրա Կարապետյան
Наира Карапетян - Sputnik Արմենիա
Նաիրա Կարապետյան

6. Հայաստանի նախկին վարչապետ, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյան։ Հայկական տնտեսության ազատականացման հեղինակ, գլխավորել է կառավարությունը 1993-1996 թվականներին։ Բագրատյանը ոչ միայն պրոֆեսիոնալ տնտեսագետ է, այլ նաև մեծ երաժշտասեր և լավ կիթառահար։

Ֆեյսբուքյան էջի բաժանորդների թիվը հասնում է 6.5 հազարի։

© ArmenpressՀրանտ Բագրատյան
Бывший премьер-министр армении, экономист Грант Багратян - Sputnik Արմենիա
Հրանտ Բագրատյան

5. Հայաստանի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյան, զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ։ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթել է այն թեկնածուին, որին սատարում էին իշխանամետ ուժերը։

«Մարդու իրավունքների բնագավառում երիտասարդական շարժում միջազգային ցանցի» անդամ է և «Ռազմավարական դատավարույթի կենտրոն» իրավապահ հասարակական կազմակերպության հիմնադիրներից մեկը։

Մարուքյանը մի շարք գիտական հոդվածների, մարդու իրավունքների թեմայով վերլուծական նյութերի և զեկույցների հեղինակ է։

Սոցիալական ցանցի նրա էջին բաժանորդագրվել է մոտ 3 հազար մարդ։

© Facebook/ Edmon MarukyanԷդմոն Մարուքյան
Эдмон Марукян - Sputnik Արմենիա
Էդմոն Մարուքյան

4. «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր, հայտնի փաստաբան և չորս երեխաների մայր Զարուհի Փոստանջյան։

Հիրավի, պատգամավորին կարելի է անվանել մեր երկրի քաղաքական և հասարակական ամենաակտիվ գործիչներից մեկը։ Փոստանջյանը քաղաքական դաշտում է 2003 թվականից։

Իր քաղաքական հայացքները Փոստանջյանը փորձում է ամեն օր ներկայացնել իր ֆեյսբուքյան էջին բաժանորդագրված 4.5 հազար օգտատերերին։

© Sputnik / Асатур ЕсаянцԶարուհի Փոստանջյան
Депутат НС Армении Заруи Постанджян на акции протеста против подорожания электроэнергии  - Sputnik Արմենիա
Զարուհի Փոստանջյան

3. Հայաստանի առաջին կին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նույնպես Ֆեյսբուք սոցիալական ցանցի ակտիվ օգտատեր է։

Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է, դասախոսում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 2008 թվականին եղել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնականը։

2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։

Նորանշանակ նախարարի էջն ունի մոտ 5 հազար բաժանորդ։

© Личная страница в ФейсбукеԱրփինե Հովհաննիսյան
Арпине Ованнисян - Sputnik Արմենիա
Արփինե Հովհաննիսյան

2. Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես»–ի պատգամավոր, լրագրող Նիկոլ Փաշինյան։

Լինելով իշխանությունների անողոք քննադատ` պատգամավորն իր էջում ակտիվորեն քննարկում է երկրի քաղաքական իրադարձությունները և նորություններ է հրապարակում։ 2008 թվականին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների դեմ կազմակերպված բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկն է. նա սատարում էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին։ Նույն տարի կալանավորվել է մինչև 2011 թվականի մայիսը։

Փաշինյանը երկար տարիներ եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։ Ֆեյսբուքում ունի մոտ 20 հազար ընթերցող։

© личная страница в FacebookՆիկոլ Փաշինյան
Никол Пашинян - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյան

1. Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին իրավամբ կարելի է անվանել Ֆեյսբուքի ամենաակտիվ հայ քաղաքական գործիչը։

Աշոտյանի էջը մեծ ճանաչում է վայելում անմիջականության, սրամտության ու նուրբ հումորի շնորհիվ։ Օրինակ` նա մասնակցել էր Ice Challenge ակցիային և տեսանյութը հրապարակել Ֆեյսբուքում։ Աշոտյանն ակտիվ ներկայացնում է նաև իր հեղինակած երգերն ու դրանց տեսահոլովակները։ 2004 թվականին Աշոտյանը թողարկել է «Ձայն» բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն։

Նախարարը նաև հայտնի հայ «գիտակներից» է։ Այժմ ակտիվ սատարում է «Ի՞նչ։ Որտե՞ղ։ Ե՞րբ» շարժմանը և բազմաթիվ անգամ անձամբ է մասնակցել խաղի հեռուստատարբերակին։

Սոցիալական ցանցում նրա էջի բաժանորդների թիվն անցնում է 43 հազարից։

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Աշոտյան
Министр образования и науки Армении Армен Ашотян - Sputnik Արմենիա
Արմեն Աշոտյան

 

Լրահոս
0