00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արաբագետ. Ռուսաստանի մուտքը սիրիական հակամարտության թատերաբեմ վկայում է, որ հեռանկարում խաղաղություն չկա

© Sputnik / Сергей Мамонтов / Անցնել մեդիապահոցСтратегические командно-штабные учения учения "Центр-2015" в Оренбургской области
Стратегические командно-штабные учения учения Центр-2015 в Оренбургской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիայում հումանիտար մեծ ճգնաժամ է, և երկար տարիներ են անհրաժեշտ այդ ամենը հաղթահարելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Սիրիական հակամարտության թատերաբեմում Ռուսաստանի ակտիվ գործողությունները վկայում են, որ հեռանկարում խաղաղություն դեռ չկա: Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել արաբագետ Հայկ Քոչարյանը:

Բանախոսը չի բացառում նաև, որ օդային հարվածներին կարող են հաջորդել ցամաքային գործողությունները: «Դժվար է խոսել Ռուսաստանի նպատակների մասին Սիրիայում: Հայտարարվել է, որ միայն օդային հարվածներ են լինելու, բայց չի կարելի բացառել նաև ցամաքային գործողությունները: Բայց պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը բավական ռեսուրսներ չունի, այն փորձում է ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որտեղ հնարավոր կլինի պահպանել իր և Ասադի ուժերի անվտանգությունն ու պահպանել ստատուս քվոն»,-ասել է նա:

Տարածաշրջանի գլխավոր դերակատարների մասին խոսելիս՝ արաբագետը կարևորում է մի հանգամանք. «Պետք է հաշվի առնել, որ կա Ռուսաստան, որն ունի իր կենսական շահերը և փորձելու է առաջ տանել դրանք»:  «Սիրիական հարցում ռուսական կողմի համար ասադյան ուժերը համարվում են գործընկերներ, մինչդեռ ԱՄՆ-ի խնդիրն իշխանափոխությունն է»,-նկատել է բանախոսը:

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև գործակցությունը Սիրիայում այդքան էլ չի ուրվագծվում,  չնայած հայտարարվել է, որ երկուսն էլ պայքարում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:  Հայկ Քոչարյանը սա բնական է համարում, քանի որ երկու պետությունների շահերը տարբեր են:  «Ռուսական կողմը հիմա շատ ակտիվ է Սիրիայում, Նահանգներն էլ ուշադիր հետևում է ու արձագանքում դրանց: Ռուսները ստիպում են ամերիկացիներին կիսել օդային տարածքը: Ստացվում է իրավիճակ, երբ կարող է լինել երկու կոալիցիա՝ մի կողմից ԱՄՆ-ն, արաբական երկրները, եվրոպական երկրները, մյուս կողմից՝ Ռուսաստանը, Իրանը, Սիրիան, Իրաքը»,-նշել է նա:

Այս ամենի արդյունքում, ըստ արաբագետի, գործողություններն ավելի ակտիվ կլինեն, քանի որ նոր խաղացողի հայտնվելով՝ նոր հնարավորություններ են ստեղծվում մանևրների համար: Ռուսական կոալիցիային կարող է միանալ նաև Իրաքը, սակայն արաբագետը մատնանշում է նաև հարցի հակառակ կողմը՝ ԱՄՆ-ն միլիոններ է ներդրել Իրաքում, իսկ վերջինս տարա՞ծք է տրամադրում Ռուսաստանին:

Հայկ Քոչարյանը չի բացառում, որ Հայաստանը ևս կարող է աջակցել Ռուսաստանին այս հարցում, սակայն դա քիչ հավանական է համարում: «Ռուսաստանին աջակցելու պարագայում պետք չէ բացառել ոչ մի բան, բայց Հայաստանը պետք է հասկանա, թե ինչպիսի օգնություն կարող է տրամադրել: Կարող են օգտագործել, օրինակ, Էրեբունի օդակայանը, բայց հավանականությունը փոքր է»,-կարծում է բանախոսը:

Ի՞նչ կլինի վաղը և ինչպիսի՞ն կլինի Սիրիայի ապագան՝ դժվար է կանխատեսել: Արաբագետն ընդգծում է, որ այդ երկրում հումանիտար մեծ ճգնաժամ է, և երկար տարիներ են անհրաժեշտ այդ ամենը հաղթահարելու համար:

Լրահոս
0