Մալաթիայի տոնավաճառում կնոջը սպանած ամուսինը չի զղջում արածի համար

© Photo : ARKA news agencyПолиция
Полиция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տղամարդը ներկայացրել է դաժան հաշվեհարդարի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 27-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Մալաթիայի տոնավաճառում՝ վաճառքի տաղավարներից մեկում ամուսինը սպանել էր կնոջը:

Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշվել էր, որ 1976թ.-ին ծնված Արտակ Առաքելյանն իր մոտ եղած որսորդական դանակով հարվածել էր նախկին կնոջը` 1977թ.-ին ծնված Հեղինե Դարբազյանին, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել էր:
 
Մալաթիայի ոստիկանները շուկայի տարածքում հայտնաբերել ու բերման էին ենթարկել Արտակ Առաքելյանին:

Տղամարդը ներկայացրել է դաժան հաշվեհարդարի մանրամասները: Ըստ նրա, նորմալ, խաղաղ ընտանիք են եղել, մեկ տարի է՝ ընտանեկան անդորրը խախտվել էր: Նա սկսել էր կնոջը խանդել, իսկ կինը ժխտել էր կասկածները: Հերթական վեճի ժամանակ կինն ասել էր՝ «լավ եմ արել, բաշարել եմ, արել եմ»:

Որսորդական դանակով շուրջ երեք տասնյակ հարված էր հասցրել և արածի համար բոլորովին չի զղջում: «Ընդհնարապես ոչ մի վայկրկյան չեմ էլ փոշմանել»,- ասում է Առաքելյանը:


Սպանության դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ սպանություն: Սպանության գործիքն առգրավված է, Արտակ Առաքելյանը՝ կալանավորված: Քննությունը շարունակվում է:

 

Լրահոս
0