«Աերոֆլոտ». «Տրանսաերոյի» չվերթերում կարող է փոխադրողի փոփոխություն լինել

© Пресс-служба Аэрофлота / Անցնել մեդիապահոցСамолет "Аэрофлота" с символикой 70-летия Великой Победы
Самолет Аэрофлота с символикой 70-летия Великой Победы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կայքերում և «Աերոֆլոտի» ու «Տրանսաերոյի» էջերում ամեն օր կփոփոխվի «գումարած երկու օր» թռիչքների ծրագրով տեղեկությունը, նշվում է «Աերոֆլոտի» հաղորդագրության մեջ

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. «Տրանսաերոյի»` 2015 թվականի հոկտեմբերի 3-ի, 4-ի և 5-ի տոմսեր ունեցող ուղևորները կփոխադրվեն «Տրանսաերո» ավիաընկերության չվերթերով, հետագա օրերին որոշ չվերթերի համար կարող են լինել փոխադրողի փոփոխություններ, ասվում է «Աերոֆլոտի» հաղորդագրության մեջ:

«Տրանսաերո» խոշորագույն մասնավոր ռուսական ավիաընկերությունը չի կարող սպասարկել լիզինգային պարտավորությունների հետ միասին մոտ 250 միլիարդ ռուբլի կազմող պարտքերը: Պետական «Աերոֆլոտին» «Տրանսաերոյի» բաժնետոմսերի 75 տոկոսը փոխանցելու` կառավարության հավանությանն արժանացած առողջացման ծրագիրը տապալվեց: Վարկատուները դիտարկում են ավիաընկերության սնանկացման միակ տարբերակը: Ալֆա-բանկը և Սբերբանկն արդեն հայտարարել են, որ պատրաստվում են դատարան դիմել:

Офис авиакомпании Трансаэро в Москве на Зубовском бульваре - Sputnik Արմենիա
Տրանսաերոն Հայաստանում չի մեկնաբանում չվացուցակի փոփոխությունները
««Տրանսաերոյի»` 2015 թվականի հոկտեմբերի 3-ի, 4-ի և 5-ի տոմսեր ունեցող ուղևորները կփոխադրվեն «Տրանսաերո» ավիանընկերության չվերթերով: Հետագա օրերին մի շարք չվերթերում հնարավոր են փոխադրողի փոփոխություններ: Ներկայում ձևավորվում է հոկտեմբերի 6-ի և 7-ի օրական չվացուցակը: «Կայքերում և «Աերոֆլոտի» ու «Տրանսաերոյի» էջերում ամեն օր կփոփոխվի «գումարած երկու օր» թռիչքների ծրագրով տեղեկությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Տրանսաերո» ավիաընկերության ուղևորների անխափան փոխադրումն ապահովելու համար «Աերոֆլոտը» ստեղծել է «Տրանսաերոյի» օպերատիվ գործունեության համակարգումն իրականացնող օպերատիվ շտաբ: «Տրանսաերոյի» ուղևորների փոխադրումը մինչև դեկտեմբերի 15-ը կիրականացվի «Տրանսաերոյի», «Աերոֆլոտի», ռուսական այլ ավիափոխադրողների չվերթերով:

«Դեկտեմբերի 15-ի ժամը 00.00-ից հետո թռիչքների տոմսեր ունեցող ուղևորները կկարողանան ձևակերպել դրամական միջոցների ամբողջական ծավալով վերադարձ ավիատոմսեր գնելու վայրում: Վերադարձի կանոնների մասին մանրամասն տեղեկությունը տեղադրված է «Տրանսաերո» և «Աերոֆլոտ» կայքերում,- նշվում է հաղորդագրության մեջ: «Աերոֆլոտը երաշխավորում է, որ «Տրանսաերոյի» ուղևորների առջև ստանձնած պարտավորությունները կկատարի»:

Ներկայում «Տրանսաերոյի» կայքում չվացուցակի մասին տեղեկություն ստանալ կամ առցանց գրանցվել հնարավոր չէ:

Sputnik Արմենիա պորտալը փորձել է կապ հաստատել «Տրանսաերոյի» ներկայացուցչության հետ և՛ Երևանում, և՛ Մոսկվայում, սակայն ապարդյուն` ընկերության գրասենյակում զանգերին ոչ ոք չի պատասխանում:

Լրահոս
0