00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գոլոս» նախագիծը, մրցավարները, հայ մասնակիցները

© VMШоу "Голос"
Шоу Голос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա պորտալը փորձել է պարզել, թե որքան շահեկան եղավ մրցավարների փոփոխությունը

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 4-ին մեկնարկած ռուսական «Գոլոս» նախագիծն այս եթերաշրջանում ներկայացավ մրցավարական նոր կազմով: Նախորդ թիմից մնացել է միայն Ալեքսանդր Գրադսկին, որին միացել են Պոլինա Գագարինան, Գրիգորի Լեպսն ու Բաստան:

Մեկ ամիս է անցել, և Sputnik Արմենիա պորտալը փորձել է պարզել, թե որքան շահեկան եղավ մրցավարների այս փոփոխությունը:

Նախագծի հայ մասնակիցները

«Գոլոս» նախագծի երեք եթերաշրջանները, հիրավի, աստեղային դարձան շատ հայերի համար: Հիշենք նրանցից մի քանիսին՝ Մարիամ Մերաբովա, Մարգարիտա Պոզոյան, Արծվիկ Հարությունյան, Անդրեյ Դավիթյան, Արթուր Բեստ, Սամվել Վարդանյան,Ալբերտ Մուսաելյան…

Չորրորդ եթերաշրջանին մասնակցելու ցանկություն ունեին նաև Արամ MP3-ն ու Աննա Խաչատրյանը: Նրանք լրացրել էին հայտերը, անգամ Մոսկվա մեկնել, սակայն դուրս էին մնացել հետագա փուլերից: Հայկական լրատվամիջոցները սկսեցին գրել, թե նրանց մերժման պատճառն այն է եղել, որ «հայերն առանց այդ էլ շատ են նախագծում»:

Սակայն հենց երեկ հերթական լսումների ժամանակ ելույթ ունեցածների թվում կրկին հայեր կային՝ Ամալյա Մարգարյանը Երևանից և Մոսկվայում բնակվող Րաֆֆա Գրիգորյանը: Երկուսն էլ հաջորդ փուլ անցան Բաստայի շնորհիվ:

Հանդիսատեսի և երգիչների խիստ քննադատությունը


Ռուս երգիչ Ստաս Պիեխան Ինստագրամի իր էջում գրել է. «Հիշում եմ «Գոլոսի» մասնակիցների մակարդակը… Այն իրականություն դարձած հեքիաթը, ժանրային թարմությունն ու մասնակիցների երաժշտական ճաշակը… Ու՞ր են բելյաևները, կուզնեցովաները, զակիրովաները և մյուսները… Ուզում եմ լավ հաղորդում նայել: Մի բան արեք… »:

Հանդիսատեսը նույնպես չի զսպում դժգոհությունը. «Մրցավարները իրենց անտանելի են պահում: Ինչպես կարելի է ցեխ շպրտել առանց այդ էլ լարված մասնակիցների վրա: Կարելի է այդ ամենն ավելի մեղմ մատուցել: Նույնիսկ նայել չի լինում…», «Երբեմն նայում եմ շոուն, բայց հենց Գագարինան սկսում է կապիկություն անել, նյարդերս չեն դիմանում: Մի՞թե ղեկավարներն ու ռեժիսորները չեն տեսնում այս ամենը: Իսկական ինքնագործունեություն է, կոլտնտեսության ակումբի հավաքույթ»,- գրում է օգտատերերից մեկը՝ Նազիլյա Յանգինդինան:

Մի քիչ դիմացիր, կսիրես


Որպես կանոն՝ ամեն նոր բան սկզբում այնքան էլ հաճելի չէ: Հետո ժամանակ է անցնում, սուր անկյունները հարթվում են, աչքն ու ականջը՝ սովորում, և ամեն ինչ քիչ-քիչ տեղն է ընկնում: Նույնը՝  «Գոլոսի» դեպքում: Շոուի ֆեյսբուքյան էջում հրապարակվող տհաճ մեկնաբանությունները փոխարինվում են զուսպ արտահայտություններով, իսկ հետո՝ դրական գրառումներով:

«Հենց միայն Գրադսկու թիմի ելույթից կարելի է խելագարվել: Հիասքանչ ելույթ էր, հրաշալի երաժշտություն»,- գրում է Իգոր Դենիսովը:

Առաջին անգամ շոուի մասնակիցների թվում հոգևորական կար: Հայր Ֆոտիյը երգեց «Լենսկու արիան» և ընդգրկվեց Գրիգորի Լեպսի թիմում: «Իմ շրջապատը դրական արձագանքեց մրցույթին մասնակցելու որոշմանս: Աղոթքներով սատարում է նաև հոգևոր հայրս: Իմ խնդիրը նրանց հույսերն արդարացնել է, մրցույթը հաղթահարել եթե ոչ հաղթանակով, ապա՝ պատվով ու արժանապատվությամբ »,- ասել է հոգևորականը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում:

Իսկ քարավանը գնում է


Չնայած բուռն քննադատությանը` շոուն շարունակում է թափ հավաքել: Կույր լսումների չորրորդ փուլից հետո Բաստան և Գրադսկին առաջատար են ընտրած մասնակիցների թվով: Իսկ իրենք` մրցավարները, իրենց դիրքորոշումը մեկնաբանել են «Жизнь.ru» ինտերնետ-պարբերականին:  Ժյուրիի անդամ Բաստան հայտարարել է, որ հատուկ է ընտրում յուրահատուկ կատարողների: «Բեմում արտասովոր լինելը խոսում է այն մասին, որ մարդը հակված է փորձերի` ինձ համար դա է ամենակարևորը… Սպասում եմ, որ կարելի լինի կատարման հետաքրքիր տարբերակներ, տարբեր դուետներ կատարել, որ հնարավոր լինի ապագային նորովի նայել»,- նշել է Բաստան:

Գրիգորի Լեպսը հույսը դնում է իր ներքին զգացողության վրա: «Ինչպե՞ս եմ ընտրելու: Ձայնը իր հերթին, բայց ինձ համար նաև շատ կարևոր է մարդու էսթետիկ տեսքը, այն, թե ինչպես է իրեն պահում բեմի վրա: Այստեղ, ցավոք, պետք է միայն լսել մարդուն»,- նշել է Լեպսը:

Պոլինա Գագարինան էլ կարծում է, որ ժյուրիի անդամ լինելը, նախևառաջ, մեծ պատասխանատվություն է: «Ինձ համար սա կարիերայի մեկ այլ, բոլորովին նոր, անհայտ և հետաքրքիր փուլ է: Իհարկե, պատասխանատվություն եմ զգում: Բոլորովին վերջերս այդպիսի զգացողություն եմ ունեցել «Եվրատեսիլ» մրցույթում, որտեղ ոչ միայն ինքս ինձ եմ ներկայացրել, այլ նաև ողջ երկիրը: Այստեղ էլ պետք է ոչ թե միայն ինձ համար պատասխան տամ, այլ ամբողջ թիմի»,- ասել է Գագարինան:

Իսկ ահա ժյուրիի անփոխարինելի անդամ Գրադսկին կատարվածին ավելի փիլիսոփայորեն է մոտենում: «Վստահ եմ, որ մենք ժյուրիի իմ գործընկերներին մեկ այլ ձևով կտեսնենք, ոչ այնպես, ինչպես սովոր ենք տեսնել հեռուստաէկրանից: Շոուն հնարավորություն է ընձեռում մարզիչներից յուրաքանչյուրին տեսնել բոլորովին անսպասելի կողմից, նույնիսկ իրենց համար: Ես դա տեսել եմ առաջին սեզոններում…»,- ասել է Գրադսկին:

Լրահոս
0