Նալբանդյան. ԵԱՀԿ ՄԽ ներկայության ուժեղացումը կնպաստի խաղաղությանը

© Асатур ЕсаянцЭдуард Налбандян, министр иностранных дел Армении
Эдуард Налбандян, министр иностранных дел Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵԱՀԿ ՄԽ ներկայության ամրապնդումը նշանակում է Կազմակերպության հնարավորությունների ուժեղացում, ինչը կնպաստի խաղաղության և հրադադարի ռեժիմի պահպանման շփման գծում և սահմաններին, ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Ղարաբաղյան հիմնահարցի պարագայում համաձայնեցված ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Հետեւաբար, բոլոր միջազգային, ներառյալ` ԵԱՀԿ ջանքերը` ուղղված հակամարտության կարգավորմանը, պետք է իրականացվեն նշված ձևաչափի շրջանակներում և դրա մոտեցմանը համահունչ, ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մինսկի խմբի համանախագահներին աջակցում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ղեկավարած թիմը, որը միակ մշտական ներկայությունն է հակամարտության գոտում և դիտարկում է հրադադարի ռեժիմի պահպանումը: Կասկածից վեր է, որ այս ներկայությունն ամրացնելը նշանակում է զորացնել Կազմակերպության կարողությունները` նպաստելու խաղաղությանը և ամրապնդելու հրադադարը շփման գծում և սահմաններին»,- ասել է Նալբանդյանը` ելույթ ունենալով Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպած ԵԱՀԿ խաղաղապահ առաքելություններին նվիրված նախարարական հանդիպման ժամանակ:
 
Ինչպես նշել է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, կազմակերպության առավել ներգրավվածությունը կարող է նպաստել երկար ժամանակ քննարկման սեղանին գտնվող միջազգային հանրության կողմից առաջարկված և նրա լիարժեք աջակցությունը վայելող հրադադարի ռեժիմի խախտումների և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, որը կհանդիսանա վստահության և անվտանգության ձևավորման կարևոր միջոց:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս սեպտեմբերի 28-ի իրենց հայտարարության մեջ ևս մեկ անգամ վերահաստատեցին այս կապակցությամբ իրենց առաջարկը»,- Նալբանդյանի խոսքն է մեջբերում ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարարն ընդգծել է, որ քաղաքական լուծումները պետք է որոշեն և ուղղորդեն խաղաղապահ գործողությունների ձևաչափը և հնարավոր տեղակայումը:

«Բազմաթիվ առիթներով Մինսկի խմբի համանախագահների կողմից, այդ թվում` համանախագահ երկրների նախագահների մակարդակով, հայտարարվել է, որ անվտանգության միջազգային երաշխիքները՝ ներառյալ խաղաղապահ գործողությունները, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար տարրերից են: Դրա նպատակը՝ հակամարտության քաղաքական կարգավորման պարագայում զինված ուժերի բաժանումն է և խաղաղության պահպանումը: Ոչ մի այլ մանդատ կամ բաղադրիչ, ներառյալ` ոստիկանական գործունեություն, այս դեպքում նախատեսված չէ»,- ասել է Նալբանդյանը:

Լրահոս
0