Երևանի շենքերից մեկի 15-րդ հարկից 35 տարեկան քաղաքացի է ընկել

© Sputnik / Юрий Лашов / Անցնել մեդիապահոցГлава МЧС РФ В.Пучков передал новую технику крымским спасателям
Глава МЧС РФ В.Пучков передал новую технику крымским спасателям - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղաքացին ընկել է երկրորդ հարկի պատշգամբի ծածկի վրա և մահացել

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 3-ին, ժամը 22.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բրյուսովի փողոցի թիվ 19 շենքի 15-րդ հարկից քաղաքացի է ընկել երկրորդ հարկի պատշգամբի ծածկի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես նշված է ՀՀ ՏԿԱԻՆ-ի պաշտոնակնա կայքում, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Ձորակ» հոգեբուժական կլինկայում հաշվառված թիվ 19 շենքի բնակիչ` 1980թ.-ին ծնված Գ. Գ.-ն դեռևս չբացահայտված հանգամանքներում շենքի հարկերից մեկից ընկել է երկրորդ հարկի պատշգամբի ծածկի վրա, ինչի հետևանքով մահացել է:

Հրշեջ-փրկարարները Գ. Գ.-ի դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
 

Լրահոս
0