«Իմ ջերմ ու բարի քաղաք». Երևանի տոնի կապակցությամբ տեսահոլովակ է նկարահանվել

© Sputnik / Асатур ЕсаянцЕреван никому не даст засохнуть: феномен уличных фонтанчиков
Ереван никому не даст засохнуть: феномен уличных фонтанчиков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տեսահոլովակում նկարահանվել են հայտնի ու սիրված երգիչները

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. «Իմ ջերմ ու բարի քաղաք». սա «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության այս տարվա կարգախոսն է: Տոնակատարության կապակցությամբ նոր տեսահոլովակ է նկարահանվել, որում հանդես են եկել մի շարք հայտնի հայ երգիչներ ու երգչուհիներ, մասնավորապես՝ Արսեն Սաֆարյանը, Սոֆի Մխեյանը, Աշոտ Ղազարյանը, Ֆորշը, Էրիկը, Ինգա և Անուշ Արշակյանները, Շուշան Պետրոսյանը:

Երգի բառերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտության հեղինակը՝ Արա Թորոսյանը, տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է:

«Էրեբունի-Երևանն» ամեն տարի նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ և կիրակի օրերին, այս տարի այն կտոնվի հոկտեմբերի 10-ին և 11-ին:

Հոկտեմբերի 10-ին՝ «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առաջին օրը, տեղի կունենան մի շարք միջոցառումներ, որոնց թվում՝ նաև ավանդական դարձած ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի և տարազների ու խոհանոցի ցուցակացրություն-տոնավաճառը՝ Էրեբունի փողոցում։ Տոնական առաջին օրը կամփոփվի «Երևանում տոն է» խորագրով համերգով։

Հոկտեմբերի 11-ը կմեկնարկի ավանդական դարձած միջոցառումներով՝ ջրցանների շքերթով, արձանների լվացումով, Սարյանի պուրակում գեղարվեստի ցուցահանդեսով։

«Էրեբունի-Երևան 2797»-ին տոնական շքերթի են դուրս գալու նաև փողային նվագախմբերը՝ Թումանյան փողոցից քայլերթով շարժվելով դեպի քաղաքապետարան։

Լրահոս
0