ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի– Sputnik. Հանրապետության տարածքում hոկտեմբերի 5-ին, 7-9-ին‵ շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, հաղորդում է «Հայպետհիդրոմետ» ծառայությունը։
Քամին կլինի հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 5-ին կնվազի 2-3 աստիճանով, 6-ի ցերեկը, 7-ի գիշերը նույնքան կբարձրանա, 7-ի ցերեկը, 8-9-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում hոկտեմբերի 5-ին, 7-9-ին‵ երեկոյան ժամերին և գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 16-18մ/վրկ:
Այժմ Երևանում ամպամած եղանակ է, օդի ջերմաստիճանը կազմում է 22–27 աստիճան տաքություն։
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում անձրևոտ եղանակ է սպասվում
09:17 05.10.2015 (Թարմացված է: 17:49 12.10.2015)
Օդի ջերմաստիճանը 5-ին կնվազի 2-3 աստիճանով, 6-ի ցերեկը, 7-ի գիշերը նույնքան կբարձրանա, 7-ի ցերեկը, 8-9-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով