Լիբիայի ափերի մոտ հինգ օրում շուրջ 100 փախստականի մարմիններ են գտել

© Sputnik / Андрей Стенин / Անցնել մեդիապահոցЭвакуация иностранных граждан из Бенгази
Эвакуация иностранных граждан из Бенгази - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կարմիր մահիկի ներկայացուցիչ Մոհամմեդ ալ Մասրատիի տվյալով` մահացածների մեծ մասը աֆրիկյան երկրների փախստականներ են եղել, որոնք փորձել են հասնել Եվրոպա

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի– Sputnik. Վերջին 5 օրում Լիբիայի ափերի մոտ 95 փախստականի մարմիններ են հայտնաբերվել, հաղորդում է Press TV հեռուստաալիքը` հղում անելով Կարմիր մահիկի աշխատակիցներին։

Կարմիր մահիկի ներկայացուցիչ Մոհամմեդ ալ Մասրատին հայտնել է, որ 85 մարմիններ են հայտնաբերել Լիբիայի մայրաքաղաքի` Տրիպոլիի մոտ, ևս 10–ին գտել են Սաբրատ քաղաքի մոտ` Տրիպոլիից արևմուտք։

Ալ Մասրատիի տվյալով` մահացածների մեծ մասը աֆրիկյան երկրների փախստականներ են եղել, որոնք փորձել են հասնել Եվրոպա։

Խեղդված փախստականների մարմինները հայտնաբերվել են Լիբիայի, Հունաստանի և Թուրքիայի ափերի մոտ այն պահից ի վեր, երբ Եվրոպան ողողվել է միգրանտների հոսքով, ավելացնում է հեռուստաալիքը։

Լրահոս
0