Սամվել Ալեքսանյանը 500 եվրոյով հարցազրույց կտա, սակայն ցանկացողներ դեռ չկան

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այդ հայտարարությունից հետո լրագրողները դադարեցրին հարցերը և սկսեցին ցրվել. մամուլի ներկայացուցիչներից ոչ ոք ցանկություն չհայտնեց վճարել նշված գումարը

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հայ ձեռներեց, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խոստացավ պատասխանել լրագրողների հարցերին, սակայն վճարի դիմաց, հայտնում է հայկական տպագիր մամուլը։

Նախօրեին լրագրողները փորձել են պարզել պատգամավորի դիրքորոշումը երկրում քննարկվող սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, սակայն նա հրաժարվել է պատասխանել` ընդգծելով, որ այլևս չի պատասխանելու լրագրողների հարցերին։

«Չեմ տալու հարցազրույց, ձեր սայթերի իմիջն եք ուզում բարձրացնեք, դրա համար հիմա պտի պայմանավորվենք` վճարովի ա լինելու ամեն հարցազրույց, որովհետև ես աստղ եմ դառել։ Ես ասեցի, ով որ համաձայն ա, ով վճարի` իրան կտամ հարցազրույց», – ասել է Ալեքսանյանը։

Վերջում էլ պատգամավորը հայտնել է, որ իր հարցազրույցների արժեքը գնահատում է 500 եվրո։

Այդ հայտարարությունից հետո լրագրողները դադարեցրեցին իրենց հարցերը և սկսեցին ցրվել. մամուլի ներկայացուցիչներից ոչ ոք ցանկություն չհայտնեց վճարել նշված գումարը։

Լրահոս
0