00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը 2016 թվականից կանցնի ԵՏՄ տեխռեգլամենտների միասնական պահանջների

© Фотохост ШОС / Անցնել մեդիապահոցДеловой форум ШОС в рамках ПМЭФ Деловой форум ШОС в рамках ПМЭФ
Деловой форум ШОС в рамках ПМЭФ Деловой форум ШОС в рамках ПМЭФ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինասյանն իր ելույթում ուշադրություն է դարձրել, որ Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու պայմանագրով սահմանված բացառությունների ժամկետը ավարտվում է մինչև 2016 թվականի հունվարի 2-ը` ԵՏՄ տարածքում շրջանառության մեջ գտնվող ապրանքների մեծամասնության համար

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ԵՏՀ կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը և ԵՏՀ Տեխնիկական կարգավորման ու հավատարմագրման դեպարտամենտի ներկայացուցիչները Երևանում անցկացված «ԵՏՄ–ում Հայաստանի համար ապրանքատեսակների մակնշման և անվտանգության նոր պահանջները» սեմինարի շրջանակում հանրապետության գործարար հանրությանը ներկայացրեցին տեխնիկական կարգավորման ոլորտի փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն 2016 թվականի հունվարի 2-ից։

Մինասյանն իր ելույթում ուշադրություն է դարձրել, որ Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու պայմանագրով սահմանված բացառությունների ժամկետն ավարտվում է մինչև 2016 թվականի հունվարի 2-ին` ԵՏՄ տարածքում շրջանառության մեջ գտնվող ապրանքների մեծամասնության համար։

«Սա նշանակում է, որ 2016 թվականի հունվարի 2-ից բոլոր հիմնական տեխնիկական ռեգլամենտները, որոնք գործում են ԵՏՄ–ում, կսկսեն գործել նաև Հայաստանի տարածքում շրջանառության մեջ գտնվող ապրանքների համար», – ասել է նա։

Այնուամենայնիվ, ԵՏՀ կոլեգիայի անդամի խոսքերով` ձեռներեցները ևս երկու տարի կկարողանան շրջանառել ապրանքները ազգային օրենսդրության համաձայն, սակայն դրա համար անհրաժեշտ կլինի որոշակի նախապատրաստական միջոցառումներ անցկացնել։

ԵՏՀ արտոնագրման և տեխնիկական կարգավորման դեպարտամենտի ներկայացուցիչները միջոցառման մասնակիցներին մանրակրկիտ պատմել են ԵՏՄ պայմանագրում տեխնիկական կարգավորման ոլորտում սահմանված կանոնների համաձայն ԵՏՄ շուկայի գործելու բոլոր մանրամասները։

Մասնավորապես, շոշափվել են հետևյալ հարցերը` ԵՏՄ տարածքում շրջանառվող ապրանքների համապատասխանելիության գնահատման կարգը, սննդամթերքի տեխնիկական կարգավորման յուրահատկությունները, ապրանքների մակնշման նոր պայմանները։

Բիզնեսի ներկայացուցիչներն իրենց հերթին անդրադարձել են որոշակի հուզող կողմերի, որոնք կարող են խոչընդոտել տեխնիկական նոր կարգավորումներին անցնելու պահանջներին, օրինակ` հայոց լեզվով համապատասխան փաստաթղթաշրջանառության առկայությունը, մինչև ապրանքների բաց թողնումը համապատասխանելիության գնահատման փաստաթղթերի ձևակերպման ռեժիմին անցնելը։ 

Բարձրացված հարցերը հաշվի են առնվել ԵՏՀ ներկայացուցիչների կողմից հետագա մշակման և քննարկման նպատակով։

Սեմինարը կազմակերպել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը և Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի գործարար հանրության և պետական մարմինների ներկայացուցիչները։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ԵՏՄ–ի մշտական գործող անդրազգային կարգավորող մարմինն է, որն աշխատանքը սկսել է 2012 թվականի փետրվարի 2-ից։ Ներկա պահին ԵՏՀ կազմում են հինգ երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները։ ԵՏՄ անդամ երկրների տարածքում Հանձնաժողովի ընդունված որոշումների կատարումը պարտադիր է։

2014 թվականի մայիսի 29-ին ՄՄ և ԵՏՀ մասնակից երկրների միջև համաձայնագիր է ստորագրվել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին։ Միության շրջանակում ապահովվում է ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժ, համաձայնեցված և համակարգված կամ միասնական քաղաքականության իրականացում տնտեսության տարբեր բնագավառներում։ ԵՏՄ նպատակն է անդամ պետությունների, նրանց բնակչության կենսամակարդակի բարձրացման շահերից ելնելով, կայուն տնտեսական զարգացման համար պահանջների բավարարումը, համակողմանի արդիականացման գործընթացը, կոոպերացիան և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացումը գլոբալ տնտեսության պայմաններում։

Լրահոս
0