Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Լուրեր /03.10.15/

© Sputnik1Լուրեր
1Լուրեր - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղաքականություն, դեբատներ, մեկնաբանություններ, փորձագիտական և հասարակական տեսանկյուններ, բազմակողմանի լրատվություն

Մեկնաբան՝ Նաիրի Հոխիկյան

Թողարկման հյուր՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյան

Լուրեր /գլխավոր թողարկում/

 

Պատերազմական իրավիճակում ենք և պետք է միշտ պատրաստ լինենք լայնամասշտաբ գործողությունների: Ի՞նչ վտանգներ պետք է հաշվի առնել և ինչու Հայաստանը պետք է փոխի մոտեցումը Արցախի հիմնահարցում:

Հեղ.՝ Նունե Ավետիսյան

Արդո՞ք անհրաժեշտ է հայ-ադրբեջանական շփման գծում խաղաղապահներ տեղակայել

 

Ընդդիմությունը, հասարակական շարժումները պետք է լինեն միասնական: Ընդդիմադիր գործիչներն այս միտքն ընդգծել են սահմանադրական բարեփոխումների դեմ ձևավորված Ոչ-ի ճակատի կազմակերպած հանրահավաքին:

Հեղ.՝ Աննա Գզիրյան

Սահմանադրական բարեփոխումների դեմ ձևավորված Ոչ-ի ճակատը Երևանում անցկացրեց հանրահավաք և երթ

 

Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ Հայաստան ասելով, Լեռնային Ղարաբաղը համարում է նրա անբաժանելի մասը, տրամաբանական շարունակությունն է մեր արտաքին քաղաքականության այն բանաձևի, որ Հայաստանը ձեռնպահ կմնա Արցախի անկախության ճանաչումից այնքան ժամանակ, քանի դեռ բանակցային գործընթացը հնարավորություն է տալիս հակամարտությունը կարգավորել:

Հեղ.՝ Տիգրան Խաչատրյան

Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության մեծացումը կոշտ արձագանքի արժանացավ ՀՀ ղեկավարության կողմից
Լրահոս
0