ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի– Sputnik. Լիտվայի Կլայպեդա քաղաքում շարունակվում է ծանրամարտի երիտասարդների (Մ20) և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, հաղորդում է armsport.am-ը:
Մինչև 20 տարեկան աղջիկների 58 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Հայաստանը ներկայացնող Իզաբելա Յայլյանը: Հայ մարզուհին երկամարտի 194 կգ (88+106) արդյունքով ոսկե մեդալ է նվաճել՝ իր հիմնական մրցակցին` Ուկրաինաին ներկայացնող Վերոնիկա Իվասյուկին գերազանցելով մեկ կիլոգրամով. 193 կգ (89+104): Բրոնզե մեդալը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող Իրինա Բայմուլկինան՝ 186կգ (85+101):
Իզաբելա Յայլյանը դարձել է Եվրոպայի (Մ20) ծանրամարտի առաջնության չեմպիոն
09:45 07.10.2015 (Թարմացված է: 17:50 12.10.2015)

© Sputnik / Григорий Сысоев
/ Լիտվայի Կլայպեդա քաղաքում շարունակվում է ծանրամարտի երիտասարդների (Մ20) և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը