ԶԼՄ. Եվրամիությունը մտադիր է արտաքսել 400 հազար միգրանտների

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սպասվում է, որ ավելի քան 400 հազար մարդիկ, որոնք ժամանել են ԵՄ այս տարվա առաջին կեսին, չեն ստանա փախստականի կարգավիճակ, ինչը մարդասիրական և քաղաքական մարտահրավեր կդառնա ԵՄ առաջնորդների համար

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի– Sputnik. Հարյուր հազարավոր միգրանտների, որոնց հրաժարվել են փախստականի կարգավիճակ տալ, կվտարեն եվրոպական երկրներից առաջիկա շաբաթներին, գրում է Times–ը` հղում անելով թերթ ստացված տվյալներին։

«Սպասվում է, որ ավելի քան 400 հազար մարդիկ, որոնք ժամանել են ԵՄ այս տարվա առաջին կեսին, չեն ստանա փախստականի կարգավիճակ, ինչը մարդասիրական և քաղաքական մարտահրավեր կդառնա ԵՄ առաջնորդների համար»,– գրում է թերթը։

Հրատարակությունը պարզաբանում է, որ «Բրյուսելը սպառնում է ետ կանչել օգնությունը, առևտրային և վիզային համաձայնագրերը, եթե այնպիսի երկրներ, ինչպիսիք են Նիգերիան և Էրիթրեան հրաժարվեն ետ ընդունել տնտեսական միգրանտներին»։ Նշվում է, որ «առաջարկները նախատեսում են ԵՄ երկրներում հազարավոր միգրանտներին պահել, որպեսզի նրանց թույլ չտան խուսափել արտաքսումից»։

Եվրամիության «Ֆրոնտեքս» սահմանային գործակալության վերջին տվյալներով` սեպտեմբերի  վերջի դրությամբ ԵՄ երկրներ են ժամանել շուրջ 630 հազար միգրանտներ։ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ներկա միգրացիոն ճգնաժամն աշխարհում խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։

Լրահոս
0