Հրդեհ է բռնկվել «Պեկին» ռեստորանում

© ЕathinodeЕда, огонь, пожар
Еда, огонь, пожар - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այրվել է մեկ լվացքի մեքենա` մասնակի, մեկ համակարգիչ` ամբողջությամբ, կուտակված թաղեր` 0.5 խմ և խոհանոցային պարագաներ

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի– Sputnik. Հոկտեմբերի 6-ին ժամը 03.24-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 33 հասցեում գտնվող «Պեկին» ռեստորանում, հաղորդում է ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ըստ նախնական տվյալների` հրդեհը բռնկվել է ռեստորանի սենյակներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.43-ին, մարվել՝ 03.57-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Պեկին» ռեստորանի խոհանոցում: Այրվել է մեկ լվացքի մեքենա` մասնակի, մեկ համակարգիչ` ամբողջությամբ, կուտակված թաղեր` 0.5 խմ և խոհանոցային պարագաներ:

Լրահոս
0