Մոլդովայում խափանվել է ԻՊ–ը ռադիոակտիվ նյութ վաճառելու փորձը

© Sputnik / Дмитрий Виноградов / Անցնել մեդիապահոցНациональный исследовательский центр "Курчатовский институт"
Национальный исследовательский центр Курчатовский институт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինչպես հաղորդել է քննիչներից մեկը, վերջին տարիներին Մոլդովայում արդեն խափանվել են մահաբեր ապրանքն անհամապատասխան ձեռքեր հանձնելու չորս փորձեր, իսկ մի անգամ չարագործները նույնիսկ կարողացել են ձեռք բերել զինական ուրանի խմբաքանակ

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի– Sputnik. Մոլդովական քննիչներն ամերիկյան ՀԴԲ հետ համագործակցությամբ խափանել են սև շուկայում միջուկային նյութեր վաճառելու փորձեր, այդ թվում ցեզիում-137–ի խմբաքանակ վաճառելու մեկ փորձ` «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման համար «կեղտոտ ռումբ» պատրաստելու նպատակով։ Այդ մասին, ինչպես գրում է Sputnik Մոլդովան, երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը հաղորդել է Аssociated Press գործակալությունը` հղում անելով քննիչներից մեկին` Կոնստանտին Մալիչին։

Գործակալության տվյալներով` վերջին մի քանի տարիներին քննիչների խումբը Մոլդովայում խափանել է չորս նման փորձեր, մասնավորապես 2011թ.–ին չարագործները փորձել են զինական ուրանի խմբաքանակ վաճառել Սուդանում։ Նրանք նախատեսել են իրացնել մինչև 10 կգ ռադիոակտիվ նյութ, բայց միջնորդը ձերբակալվել է 10–գրամանոց նմուշի իրացման ժամանակ, որի համար քննիչների կողմից ուղարկված գնորդը պետք է վճարեր նրան 320 հազար եվրո։

2014թ.–ին չարագործների խումբը փորձել է վաճառել ցեզիում–137–ի խմբաքանակ` «կեղտոտ ռումբ» պատրաստելու համար, շարունակում է գործակալությունը։ Միջնորդի խոսքով` վաճառողները պլանավորել են խմբաքանակը վաճառել «Իսլամական պետությանը»։ «Նրանք փող ունեն և նրանք կիմանան, թե ինչ անեն դրա հետ»,– մեջբերում է նրա խոսքերը Аssociated Press–ը։

Միջնորդները ստացել են ոչ մեծ ժամկետներ, սև շուկայում գործարքների առանցքային մասնակիցները հեռացել են հետապնդումից, իսկ այդ գործերը վարող քննիչների խումբը լուծարվել է Մոլդովայում քաղաքական ճգնաժամի ֆոնին, եզրափակում է գործակալությունը։

Լրահոս
0