00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու Ռուսաստանը խորացնում են համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցГлава госкорпорации "Росатом" Сергей Кириенко
Глава госкорпорации Росатом Сергей Кириенко - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ատոմային էներգաբլոկի աշխատանքն ապահովում է Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև մեծ սոցիալական նշանակություն ունի, հայտարարել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետները կօգնեն իրականացնել Հայաստանի (Մեծամորի) ԱԷԿ երկրորդ բլոկի շահագործման ժամկետների երկարաձգման աշխատանքները, որպեսզի արդյունքում զգալիորեն բարձրացնեն կայանի աշխատանքի անվտանգությունն ու արդյունավետությունը, լրագրողներին հայտնեց «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն։

Հայաստանի ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) բաղկացած է երկու էներգաբլոկից, նախագծի շահագործման ժամկետը 30 տարի է։ Ներկայում գործում է ատոմային երկրորդ էներգաբլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ։ Էներգաբլոկն արտադրում է տարեկան շուրջ 2.5 մլրդ Կվտ/ժ  էլեկտրաէներգիա, ինչը կազմում է երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 35 տոկոսը։

Հայաստանի ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարացնել 10 տարով։ Հայաստանի և ՌԴ կառավարությունների մինչև ավելի վաղ ստորագրվել էին համաձայնագրեր շահագործման ժամկետի երկարացման գործընթացում համագործակցության մասին և երկարացման ծրագրի ֆինանսավորման համար պետական արտահանման վարկի տրամադրման մասին։ ՌԴ–ն Հայաստանին 270 մլն դոլարի չափով վարկ է տրամադրում և 30 մլն դոլար` որպես ֆինանսական օգնություն։

Չորեքշաբթի ՌԴ–ն և Հայաստանը Երևանում ստորագրել են Համատեղ համակարգող կոմիտեի առաջին նիստի արձանագրությունը և ՀԱԷԿ էներգաբլոկի համակարգերի, կառուցվածքի և բաղադրիչների համալիր ուսումնասիրման հետ կապված կատարված աշխատանքների ընդունման–հանձնման ակտը։

Նախագծի կարևորությունը


«Այս նախագիծը չափազանց կարևոր է Հայաստանի համար», – նշել է Կիրիենկոն։ Նրա խոսքերով` բլոկի աշխատանքը ապահովում է երկրի էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև մեծ սոցիալական նշանակություն ունի, քանի որ Հայաստանի կառավարությանը հնարավորություն է տալիս բնակչության և ձեռնարկությունների համար զգալիորեն կրճատել էլեկտրաէներգիայի սակագները։

Կիրիենկոն նշել է, որ «երկարաձգումը նշանակում է, որ կայանը պետք է ավելի անվտանգ լինի համեմատած այն ժամանակի հետ, երբ այն կառուցվել է»։ Նա ավելացրել է, որ այս աշխատանքները ժամանակակից համաշխարհային չափանիշների համապատասխան ավելի վաղ անցկացվել են Ռուսաստանում, այդ թվում Կոլսկի ԱԷԿ–ում, արդյունքում այդ կայանի անվտանգությունն աճել է 50 անգամ։ 

«Ռոսատոմի» ղեկավարը նշել է նաև սպասվող աշխատանքների կարևոր տնտեսական բաղկացուցիչը։ «Շահագործման ժամկետների երկարացման դեպքում կարևոր է բլոկի աշխատանքի անվտանգությունն ու հուսալիությունը, սակայն նաև արդյունավետությունը։ Մենք ուսումնասիրում ենք բարձրացման հնարավորությունը, օրինակ, տուրբինի հզորության, սահմանված հզորության օգտագործման գործակիցը», – ասել է Կիրիենկոն։

Նրա խոսքերով` մինչև ընթացիկ տարվա վերջ կարևոր է կազմել երկարափուլ  սարքավորումների ցուցակը, որը պետք է կիրառվի նորացված բլոկում։

Ծրագրեր և ժամանակացույցներ

Կիրիենկոն ավելացրել է, որ առաջիկա աշխատանքների ժամանակացույցն արդեն ամբողջությամբ համաձայնեցվել է ՌԴ և Հայաստանի կառավարությունների աշխատանքների մակարդակով, և ռուս մասնագետներն արդեն աշխատում են կայանում։ Աշխատանքի ամբողջ ընթացքում նրանք ուսումնասիրել են կայանի ավելի քան 4.5 հազար միավոր սարքավորում, նշել է Կիրիենկոն։

«Աշխատանքի ծավալն ահռելի է։ Մենք բոլոր աշխատանքները պետք է աշխատենք կատարել առանց բլոկի երկարատև կանգի», – ասել է Կիրիենկոն։

Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Երվանդ Զախարյանն իր հերթին հայտնել է, որ կայանի երկրորդ բլոկը նախատեսվում է կանգնեցնել 2017 թվականին երեք ամսով և երեք–չորս ամսով` 2018 թվականին։

Ինչ վերաբերում է ֆինանսական բաղկացուցչին, ապա ռուսական վարկի միջոցները կծախսվեն արդյունավետ, ըստ անհրաժեշտության։ «Հերթականությունն այսպիսին է` սկզբում (բլոկի համակարգերի) ուսումնասիրում, նորացման պահանջարկի որոշման կայացում, անվտանգության փոխարինման և մանրակրկիտ հիմնավորում։ Խնդիր չկա ծախսել բոլոր 300 մլն դոլարը։ Ֆինանսավորումն օգտագործվելու է միայն այն աշխատանքների համար, որոնք կհաստատվեն», –ասել է Կիրիենկոն։

Նա ավելացրել է, որ արդեն կազմվել է տարեկան մոտավոր ֆինանսավորման նախնական ժամանակացույցը, ընթացիկ տարում կօգտագործվի 7 մլն դոլար, իսկ աշխատանքների առաջին փուլի համար ծախսվել է ավելի քան 2 մլն դոլար։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Հայաստանն ու Ռուսաստանը միջուկային անվտանգության տվյալներ կփոխանակեն
«Ռոսատոմի» գլխավոր տնօրենը նշել է, որ ռուսական կողմը շահագրգռված է առաջիկա աշխատանքներում հայ մասնագետների և ընկերությունների մասնակցությամբ։

Լրահոս
0