00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լունապարկում» վնասվածքներ է ստացել «Ա1+»–ի տնօրենը և նրա թոռնիկը

© СкриншотАмериканские горки в Лунапарке в Ереване
Американские горки в Лунапарке в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տուժածին ոչ այնքան զայրացրել է դեպքից հետո «Լունապարկի» աշխատակիցների անտարբեր վերաբերմունքը, որքան դեպքի վերաբերյալ տնօրեն Սուրեն Գուլինբարյանի հայտարարությունը, թե` «նման բան չի եղել»:

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. «Լունապարկում» «Ամերիկանսկիե գորկի» կոչվող կարուսելի պոկվելու հետևանքով հոկտեմբերի 3-ին վնասվածքներ են ստացել «Ա1+» հեռուսատաընկերության տնօրենն ու նրա թոռնիկը, հայտնում է Ա1+–ը:

«Վնասվածքներ ես էլ, թոռնիկս էլ ստացել ենք: Առաջին բուժօգնություն ստացվել է, բայց ոչ իրենց կողմից կազմակերպած։ Ես թոռնիկիս վերցրեցի և գնացինք մեր ընտանեկան բժշկի մոտ, որը և ցույց տվեց առաջին օգնությունը: Մինչև հիմա էլ ես վատ եմ քայլում և ցավեր ունեմ մարմնի տարբեր մասերում», - նշում է «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:

Մեսրոպ Մովսեսյանին ոչ այնքան զայրացրել է դեպքից հետո «Լունապարկի» աշխատակիցների անտարբեր վերաբերմունքը, որքան դեպքի վերաբերյալ տնօրեն Սուրեն Գուլինբարյանի հայտարարությունը, թե` «նման բան չի եղել»:

«Ինձ շատ զարմացրեց այն լկտիությունը, որ ես կարդացի տարբեր կայքերում: Դեպքից հետո իմ որոշումը եղել էր այն, որ հաջորդ օրը պետք է գնամ ու հորդորեմ «Լունապարկի» տնօրինությանը, որ դեմոնտաժ արվի այդ սարփասելի վիճակում գտնվող ատրակցիոնը, որը կարող է երեխաների կյանք խլել: Լկտիությունը ստիպեց, որ ես խոսեմ բոլորի առջև, խնդրում եմ՝ հեռու մնացեք «Լունապարկից», այդ լկտիությունն ապացուցեց, որ նրանք շարունակելու են աշխատել նման ձևով և հաստատ վնաս հասցնել երեխաներին», -  ասում է Մեսրոպ Մովսեսյանը:

«Սա առաջին դեպքը չէ, և հուսով եմ ու ես ամեն ինչ կանեմ, որ սա լինի վերջին դեպքը, որ «Լունապարկում» որևէ մեկը վնասվածք չստանա, ու Աստված մի արասցե՝ կյանքից զրկվի: Վիճակը, որում գտնվում էր այդ ատրակցիոնը, ով էլ որ գնա օգտվի, միանգամից կհասկանա, որ դա մահի հետ խաղ է: Ես գտնում եմ, որ տնօրինությունը մտածելու բան ունի, հայտարարություն անելուց առաջ երևի պետք է մի քիչ ուղեղով մտածել՝ ինչ հայտարարություն են անում»,- նշել է Մովսեսյանը:

Ի դեպ, պատահածի մասին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը ԶԼՄ-ների հրապարակումներից է տեղեկացել։

Հերքելով հանդերձ՝ օրվա վերջում «Լունապարկի» տնօրինությունը պարզաբանում տարածեց, թե տեղի է ունեցել կարուսելի դետալներից մեկի խափանում:

Լրահոս
0