Հայաստանում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

CC BY-SA 3.0 / Yamaguchi / Kinemetrics seismographземлетрясение
землетрясение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում 2-3 բալ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 7-ին, ժամը 23.42-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 23.23-ին սեյսմոլոգիական ցանցի կողմից Գավառ քաղաքից 19 կմ հարավ գրանցվել է 2.1 մագնիտուդով երկրաշարժ, հյուսիսային լայնության 40.180  և արևելյան երկայնության 45.150 աշխարհագրական կոորդինատներով և 10 կմ խորությամբ։

Ինչպես հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գավառ և Մարտունի քաղաքներում:

Լրահոս
0