Առաջիկա երկու օրերին եղանակը Հայաստանում անձրևային կլինի

© nnm.meОсень, дождь, погода
Осень, дождь, погода - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 8-9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում Է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայպետհիդրոմետ ծառայությունը։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հոկտեմբերի 10-ին, օրվա երկրորդ կեսից,  հոկտեմբերի 11-ի և 12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 8-9-ին կնվազի 4-5 աստիճանով, 10-12-ին աստիճանաբար նույնքանով կբարձրանա: 

Երևանում հոկտեմբերի 8-ին և 9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ:

Հոկտեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լրահոս
0