ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հյուսիսարևելյան դաշնային համալսարանի «Հյուսիսային Օյկումենա» գիտարշավի մասնակիցները Լյախովի կղզիներում մամոնտի կմախքային մնացորդներ են հայտնաբերել, հայտնում է lenta.ru–ն` հղում անելով հաստատության մամուլի ծառայությանը։
Ինչպես նշվում է, բացառիկ գտածոներից մեկը վերացած կենդանու կաշին է։ Այն հետաքրքրություն է ներկայացնում «Մամոնտի վերածնունդ» նախագծի համար։ «Կորեացի մեր գործընկերները կարծում են, որ հենց կաշին է լավագույն նմուշը կենսունակ բջիջներն առանձնացնելու միջոցով կլոնավորման փորձ կատարելու համար», – նշել է գիտարշավի ղեկավար Սեմյոն Գրիգորևը։
Բացի այդ, նրանք գաճաճ մամոնտի ժանիք են հայտնաբերել։ Մասնագետների գնահատմամբ` կենդանու հասակը չի գերազանցել երկու մետրը։ Գիտնականները պետք է պարզեն` պատկանե՞լ է այդ կենդանին որևէ միկրոպոպուլյացիային, թե՞ այդ չափերն անհատական առանձնահատկություն են ունեցել։
Գիտարշավի մասնակիցները Յակուտսկ են տեղափոխել նաև չծնված մամոնտի ձագի էմբրիոնալ ատամը և տրոգոնտերիական մամոնտի ատամը։
«Հյուսիսային Օյկումենա» գիտարշավն անցկացվել է օգոստոսի 11-ից մինչև սեպտեմբերի 29-ը։ Գիտարշավին մասնակցել են մասնագետներ հինգ երկրից, նրանք աշխատել են Յանա գետի ստորին հատվածներում։ Հիմնական ուսումնասիրություններն անցկացվել են Մեծ Լյախովի կղզում։
Արկտիկայում հայտնաբերել են մամոնտի մնացորդներ, որոնք պիտանի են կլոնավորման համար
10:54 08.10.2015 (Թարմացված է: 17:50 12.10.2015)
© ContentonМамонт

© Contenton
Գիտարշավի մասնակիցները Յակուտսկ են տեղափոխել նաև չծնված մամոնտի ձագի էմբրիոնալ ատամը և տրոգոնտերիական մամոնտի ատամը