00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռազմական փորձագետ. Ռուսաստանի նպատակը բանակցություններ ապահովելն է

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցСитуация в Сирии
Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Եթե Իդլիբ գավառում իշխեն իսլամիստները, ապա ռուսական բազայի անվտանգության մասին խոսք լինել չի կարող։ Սակայն կարծում եմ, որ Մոսկվան չի դիմի լայնամասշտաբ ռազմական գործողությունների», – կարծում է ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը

«Եթե Իդլիբ գավառում իշխեն իսլամիստները, ապա ռուսական բազայի անվտանգության մասին խոսք լինել չի կարող։ Սակայն կարծում եմ, որ Մոսկվան չի դիմի լայնամասշտաբ ռազմական գործողությունների», – կարծում է ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը

Ռուսական ավիացիան շարունակում է հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ։ Սակայն զինվորական արշավի հետագա ընթացքը պարզ չէ։ Կլինե՞ն վերգետնյա գործողություններ, թե՞ հրամանատարությունը կսահմանափակվի օդային հարվածներով։ Sputnik–ը զրուցել է Ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի Համագործակցության շանհայյան կազմակերպության եվրասիական ինտեգրման և զարգացման բաժնի պետ Վլադիմիր Եվսեևի հետ։

 – Սիրիական պատերազմում Ռուսաստանի հրապարակային ներգրավումը որակապես փոխում է տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Ի՞նչ աշխարհաքաղաքական ռիսկեր եք տեսնում։

– Ցամաքային վերգետնյա գործողությունների մեջ ներքաշելու ռիսկ կա։ Որքան հասկանում եմ, օդանավակայանի պաշտպանությունը, օրինակ, կարող է հանգեցնել զինված վերգետնյա բախումների։ Եթե Ռուսաստանը շահագրգռված լինի տարածաշրջանում քիչ– թե շատ երկար ժամանակով անվտանգություն ապահովելու հարցում, ապա շահագրգռված կլինի նաև, որ ճակատային գիծը հետ տարվի։ Այդ պատճառով կարծում եմ, որ Ռուսաստանը հավանաբար կմասնակցի ինչ–որ մարտարշավների։

Մարտարշավները թույլ կտան համոզել իսլամիստներին, որ հարկավոր է հեռանալ օդային բազայի մոտ գտնվող տարածքներից։ Չէ՞ որ, եթե Իդլիբ գավառում իշխեն իսլամիստները, ապա ռուսական բազայի անվտանգության մասին խոսք լինել չի կարող։ Սակայն կարծում եմ, որ Մոսկվան չի դիմի լայնամասշտաբ ռազմական գործողությունների։

– Հակառակ դեպքում մեծամասշտաբ ներխուժու՞մ կլինի

– Զինված ուժերը կկատարեն մարտավարական խնդիրներ, որոնք կիրականացվեն սիրիական բանակի հետ պարտադիր փոխգործակցությամբ։ Գուցե ռուսական բանակը սիրիացիների հարձակմանը կրակային աջակցություն ցուցաբերի։

Բացի այդ, Լաթաքիայի բազայի անվտանգությունն ապահովելու համար հարկավոր է անձնակազմի որոշակի քանակություն։ Այսպես, արդեն եղել է օդանավակայան վայրէջք կատարելիս ռազմական–տրանսպորտային ինքնաթիռի ուղղությամբ ականանետային հարձակումների փորձ, որը ճնշվել է հրետանու կողմից։ Հիմա այնտեղ տեղակայվել է երկու հրետամարտկոց, որոնք վերահսկում են վայրէջքները։

Ուզում եմ նշել, որ որոշ տվյալներով` Իդլիբ գավառում է գտնվում ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի հատուկ նշանակության ջոկատը։ 

Ռուսաստանը չի պատրաստվում գործողություններ իրականացնել Սիրիայի քաղաքներում։ Սակայն հնարավոր է` մասնակցի ռազմական օդանավակայանների ազատագրման գործողություններին, որպեսզի սիրիական ավիացիան ավելի արդյունավետ աշխատի։ Կարծում եմ, որ հնարավոր է նաև օգնություն ցուցաբերել հաղորդակցությունների ապաարգելափակման գործում, սակայն այդ խնդիրները սահմանափակող բնույթ են կրում և չեն ենթադրում, որ կստեղծվեն անցակետեր, որտեղ կկանգնեն ռուս զինծառայողները։ Ամենայն հավանականությամբ, նման գործառույթներ կկատարի Սիրիայի ազգային բանակը։

– Թուրք–սիրիական սահմանի մոտակայքում ռուսական ավիացիայի թռիչքները անսպասելիորեն (կամ հակառակը` սպասված) բարդացրին Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունները։ Եվ որքանո՞վ է իրատեսական սիրիական իրավիճակում ՆԱՏՕ–ի միջամտությունը, որի անդամ է Թուրքիան

– Թուրքիան, իսկապես, այս իրավիճակում խնդիր է ներկայացնում, քանի որ Իդլիբ գավառում է գտնվում Ալ–Քայիդայի սիրիական մասնաճյուղը` «Նուսրա ճակատը»։ Թուրքերը շահագրգռված են, որ նրանց չհաղթեն։ Ավելին` իմ ունեցած տվյալներով` թուրքական ավիացիան պարբերաբար խախտում է Սիրիայի օդային տարածքը։

Իսկ երբ Ռուսաստանն այդ ինքնաթիռները վերադարձնելու գործողություններ է  ձեռնարկում, ապա Ռուսաստանին մեղադրում են օդային տարածքը խախտելու մեջ։ Կարող եմ ենթադրել, որ Թուրքիան կխոչընդոտի Իդլիբ գավառի ազատագրմանը, սակայն դա կանի գաղտնի, առանց զորք մտցնելու։ Այս ամենը կդժվարացնի գավառի ազատագրումը, սահմանի մոտակայքում ռուսական ավիացիայի աշխատանքը։ Այդուհանդերձ, Ռուսաստանին դա չի կանգնեցնում։

– Ձեր կարծիքով` ի՞նչ կարող է անել Թուրքիան` այս ամենին ի պատասխան

– Թուրքիան կարող էր հակաօդային պաշտպանության համակարգեր տեղադրել սահմանի երկայնքով և փաստացի փակել այդ գոտին։ Սակայն դեռևս դա անել պետք չէ, քանի որ այնտեղ տեղակայված «Patriot» համակարգերը հեռացվել են։ Սակայն եթե ՆԱՏՕ–ն այնտեղ հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայի, ապա կսահմանափակի ռուսական ավիացիայի գործողությունները։ Բայց չեմ կարծում, որ ՆԱՏՕ–ն կդիմի նման քայլի, քանի որ դա կլինի արմատական իսլամիստներին ցուցաբերվող աջակցության չափազանց վառ օրինակ։

– Ինչո՞ւ ամերիկացիները չկարողացան հաղթել «Իսլամական պետությանը»։ Թ՞ե այդպիսի խնդիր դրված չէր։


Ամերիկացիները փորձել են պահպանել արմատականների և այլ ուժերի միջև հավասարակշռությունը։ Օրինակ` քրդերի։ ԱՄՆ–ն աջակցում էր մեկ մի կողմին, մեկ` մյուսին։ Եվ, ընդ որում, ձգտում էին, այսպես կոչված, «Իսլամական պետությունն» ուղղել դեպի Դամասկոս։ Սակայն այդ գործունեությունը հանգեցրեց նրան, որ ակնհայտ դարձավ արմատական իսլամիստներին աջակցությունը ԱՄՆ–ի կողմից։ Եվ հիմա ամերիկացիները մի կողմ են քաշվելու, քանի որ ԻԼԻՊ–ին աջակցելը բավականին դժվար կլինի բացատրել։

Եթե ամերիկացիներն օպերացիա իրականացնեն Ռաքայի շրջանում, առաջին հերթին, սիրիական քրդերի և, այսպես կոչված, «խաղաղ ընդդիմության» օգնությամբ, նրանք այլևս չեն կարողանա հակազդել Ռուսաստանին։ Եվ ես մեծ հույսեր ունեմ, որ Թուրքիայի հակազդեցությունը նույնպես կսահմանափակվի։ Այդ դեպքում Իդլիբի ազատագրումը սկզբունքորեն հնարավոր է։ Եվ, ինչը կարևոր է, դուրս կգա Հալեպի անկման վտանգը։

Իսկ եթե հնարավոր լինի վերադարձնել Իդլիբը, ապա կլավանա իրավիճակը Հալեբ գավառում։ Եվ դա թույլ չի տա արմատականներին ստեղծել Բենգազիի անալոգը։

– Այսինքն` մայրաքաղաք հռչակել երկրի նշանակությամբ երկրո՞րդ քաղաքը։


– Կարծում եմ` նրանք կարող են նմանատիպ փորձ ձեռնարկել Էր–Ռաքեում «չափավոր ընդդիմության» ուժերով։ Սակայն խնդիրն այն է, որ Ամերիկան չի կարող հարձակում իրականացնել առանց սիրիական քրդերի օգնության. խոսքը մոտավորապես 15-20 հազար մարդու մասին է։ Իսկ Սիրիայի քրդերը Թուրքիայի հետ խնդիրներ ունեն։ Եվ ելնելով սրանից` նրանք ամերիկացիներին չեն վստահում։ Եվ սա ստեղծում է պայմաններ, որպեսզի երկրորդ Բենգազի Էր–Ռաքեում չլինի։

– Հնարավո՞ր է, որ Ռուսաստանն ու Թուրքիան փոխզիջումների գնան։

– Թուրքիայում ընտրություններ են անցկացվելու։ Եվ ես հուսով եմ, որ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» ձայների կեսը չի ստանա։ Սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալների համաձայն` նա հավաքում է ընդամենը 38 տոկոս։ Եթե հարցումների արդյունքները հաստատվեն ընտրություններին, ապա Էրդողանի դիրքերը կթուլանան։ Այդ դեպքում հնարավոր կլինի Սիրիայի վերաբերյալ թուրքական քաղաքականության մեջ որոշակի ճշտումներ անել։

– Իսկ Սաուդյան Արաբիայի հետ գժտվելու վտանգ կա՞։

– Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենալուրջ խաղացողն է։ Ի՞նչ է ուզում Ռուսաստանը Սաուդյան Արաբիայից։ Որպեսզի Սաուդյան Արաբիան չավելացնի օգնությունը։ Դա բավական է։ Քաթարից Ռուսաստանը նույնն է ակնկալում։ Սաուդյան Արաբիան իր խնդիրներն ունի։ Քանի որ նավթի գներն այժմ ցածր են, իսկ Սիրիայի գործերին խառնվելը մեծ ծախսեր է պահանջում։

Եվ դրան գումարած` այդ գործերին խառնվելը կարող է որոշակի հակառակ էֆեկտ ունենալ։ Կարող է ուժեղացվել Սաուդյան Արաբիայի նկատմամբ հակազդեցությունը Եմենում, կարող է Իրանում հակամարտություն ի հայտ գալ։ Այդ իսկ պատճառով ես ենթադրում եմ, որ ԻԼԻՊ–ին օգնության ուժեղացումը նրանց  կողմից չի լինի։

Բացի այդ, Հորդանանի կողմից խնդիրներ կան։ Հորդանանը փաստացի կռվում է։ Այն սիրիական բանակի և Բաշար Ասադի դեմ պայքարում օգնություն է ցուցաբերում։ Իսրայելը, ավելի շուտ, չեզոք դիրք կգրավի։ Անհրաժեշտ է, որ Հորդանանը նույնպես չեզոք դիրք զբաղեցնի։ Քանի որ այնտեղ հիմա պատրաստում են արմատական իսլամիստների։

Այս ամենը զգալի ջանքեր կպահանջի։

– Վլադիմիր Պուտինի առաջարկը` կապված հակահիտլերյան կոալիցիայի նմանությամբ համաշխարհային հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու հետ, աշխարհում ընդունվել է որպես որոշակի չափազանցություն։ Միգուցե այդ կոալիցիայի ստեղծման ժամանակը դեռ չի՞ եկել։

– Ես դեռևս չեմ տեսնում մեծ կոալիցիայի հնարավորությունը։ Ես տեսնում եմ պոտենցիալ մասնակիցների, սակայն չեմ տեսնում հնարավորություն ամերիկացիներին հակաահաբեկչական միության մեջ ներգրավելու համար։ Սակայն ամերիկացիների հետ նույնիսկ ավելի դյուրին է պայմանավորվելը, քան թուրքերի։ Թուրքերը, ցավոք, շատ սադրիչ քաղաքականություն են վարում։ Մինչդեռ նրանք աջակցում են արմատական իսլամիստներին, ներառյալ «Իսլամական պետությունը», ոչ մի կոալիցիայի մասին խոսք լինել չի կարող, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է։

Ռուսաստանը պայքարում է Սիրիայում իսլամիստների դեմ ոչ թե նրա համար, որ «բոլորին հաղթի»։ Խնդիր է դրված պայմաններ ստեղծել խաղաղ բանակցությունների անցկացման համար։ Խաղաղ բանակցությունները կարող են տարվել միայն ուժի կողմից, երբ արդեն կա որևէ հաղթանակ։ Եթե հաղթանակներ չլինեն, ոչ մի բանակցություն չի լինի։ Նույնիսկ տեղական համերաշխությունն անհնար է նահանջի  ֆոնին։

Բացի այդ, Սիրիայում կան մեծ տարածքներ, որոնք վերահսկվում են, այսպես կոչված, «աշխարհազորայինների» կողմից։ Նրանք անցնում են այն մարդկանց կողմը, ովքեր հաղթում են։ Եթե սիրիական բանակը հաղթանակ տանի, հավանաբար այդ աշխարհազորայինները նրա կողմը կանցնեն։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ մինչև Նոր տարի աշխարհում պետք է բեկումնային փուլ լինի, որի արդյունքում Սիրիայի տարածքի մոտ կեսը պետք է ազատագրվի։

Դրան կարող են քաղաքական որոշումները հաջորդել։

Լրահոս
0