Գրող Սվետլանա Ալեքսիևիչը ստացել է Նոբելյան մրցանակ

© Sputnik / Борис Бабанов / Անցնել մեդիապահոցСветлана Алексиевич
Светлана Алексиевич - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ալեքսիևիչն արդեն երկու տարի համարվել է Նոբելյան մրցանակի հավակնորդ, սակայն թե՛ 2013թ.–ին, թե՛ 2014թ.–ին այն ստացել են այլ հեղինակներ։ Գրողի գլխավոր մրցակիցը համարվել է ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի– Sputnik. Բելառուս իրապատումների հեղինակ Սվետլանա Ալեքսիևիչը ստացել է գրականության Նոբելյան մրցանակ, այդ մասին հինգշաբթի հաղորդել է Գիտությունների շվեդական թագավորական ակադեմիան, որը պատասխանատու է մրցանակակրի ընտրության համար։

Ալեքսիևիչն արդեն երկու տարի համարվել է Նոբելյան մրցանակի հավակնորդ, սակայն թե՛ 2013թ.–ին, թե՛ 2014թ.–ին այն ստացել են այլ հեղինակներ։ Գրողի գլխավոր մրցակիցը համարվել է ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին։

Սվետլանա Ալեքսիևիչը «Պատերազմը կնոջ դեմք չունի», «Վերջին վկաները», «Ցինկե տղաները», «Մահով կախարդվածները», «Չեռնոբիլյան աղոթք», «Վերջին վկաները։ Սոլո մանկական ձայնի համար» և «Սեկոնդ–հենդ ժամանակ»։ Գրողը գրում է ռուսերեն։ Բուքմեքերները նրա հաղթանակի համար ընդունել են 3։1 դրույքներ։

Ալեքսիևիչը դարձել է առաջին բելառուս հեղինակը, ով արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակի։

Նոբելյան մրցանակակիրներին կպարգևատրեն Նոբելի ծննդյան օրը` դեկտեմբերի 10–ին։ Մրցանակի չափսը 8 մլն շվեդական  կրոն է (953 հազար դոլար), եթե մրցանակը ստանան մի քանի մարդ, նրանք դա հավասար կկիսեն։

Լրահոս
0