Պարզվել է ավազակային հարձակում կատարած կնոջ ինքնությունը

© SputnikУбийство ножом
Убийство ножом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կինը ներխուժել է բնակարան մահվան սպառնալիքներով

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik.  ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում Ջերմուկի խճուղու թիվ 53 շենքում հոկտեմբերի 7-ին ավազակային հարձակում է կատարել 1983 թվականի ծնված Լիանա Մ.-ն:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

2015 թվականի հոկտեմբերի 7- ին արտակարգ դեպք էր գրանցվել Վայոց ձորի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 53 շենքում. 32-ամյա դիմակավորված կինը դանակով զինված ներխուժել է բնակարան, բռնություն գործադրել տանտիրոջ նկատմամբ` սպանության սպառնալիքների ներքո պահանջելով գումար և ոսկյա զարդեր:

 Կատարվում է քննություն:

Լրահոս
0