00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքագետ. Ռուս-թուրքական հարաբերություններում լարվածությունը խորանալու միտում ունի

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցСтраны мира. Турция
Страны мира. Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքագետը նշել է, որ որքան էլ երկու երկրները տնտեսապես սերտաճած են ու լրջորեն փոխկապակցված, այնուհանդերձ, ներկայիս հարաբերություններն ազդեցություն կունենան տնտեսական մի շարք նախագծերի վրա

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի– Sputnik. Ռուսական օդուժի ներկայությունը Սիրիայում լուրջ լարվածություն առաջացրեց ռուս-թուրքական հարաբերություններում, որը հետագայում խորանալու միտում ունի:  Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ զրույցում նման մեկնաբանություն է արել պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը վկայում են հիմնականում թուրքական կողմի հարյտարարությունները:

«Նրանք մի կողմից ցույց են տալիս թուրքական կողմի անհանգստությունը, մյուս կողմից՝ փորձում են ինչ-որ կերպ նաև սպառնալիքի լեզվով խոսել Ռուսաստանի հետ: Համոզված եմ, առաջիկայում ականատես կլինենք ռուս-թուրքական հարաբերությունների էլ ավելի սրացմանը, որը կտարածվի նաև նախկինում ունեցած ռազմաքաղաքական դիմակայության մի շարք ոլորտների վրա»,- ասել է թուրքագետը:

Լևոն Հովսեփյանն ընդգծել է նաև, որ որքան էլ երկու երկրները տնտեսապես սերտաճած են ու լրջորեն փոխկապակցված, այնուհանդերձ, ներկայիս հարաբերություններն ազդեցություն կունենան տնտեսական մի շարք նախագծերի վրա:

«Եթե ոչ վերջնական դադարեցման, ապա սրանք լծակներ կլինեն միմյանց վրա ազդելու տեսանկյունից: Ամեն ինչ կախված է նրանից, թե ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը ինչպիսի միտումներ կդրսևորի»,-պարզաբանել է բանախոսը:

Թուրքագետի ներկայացմամբ՝ Թուրքիան արդեն փորձում է իր անվտանգությունն ակնհայտորեն կապել Արևմուտքի, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի հետ:

«Եթե մինչ հիմա թուրքական կողմը փորձում էր զերծ մնալ ՆԱՏՕ-ի հովանու ներքո իր անվտանգության երաշխիքները ցույց դնելու քաղաքականությունից, ապա հիմա Թուրքիան, առավելապես պետք է թեքվի դեպի ՆԱՏՕ և շարունակի, որպես հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, ունենալ ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքները: Սա ևս էական ազդեցություն կունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա»,- ընդգծել է Լևոն Հովսեփյանը:

Անդրադառնալով Թուրքիայի դերակատարմանը, մասնավորապես սիրիական ճգնաժամի հարցում, թուրքագետը նկատում է, որ այդտեղ կան հստակ գծված սահմաններ:

«Թուրքիային վերապահված է որոշակի դերակատարություն, և Թուրքիան երբեք չէր կարող անցնել այդ գծերը»,- վստահեցրել է թուրքագետ Հովսեփյանը:

Լրահոս
0