Թռիչքը նորմալ է. Եղանակը Հայաստանում չի ազդել ավիաչվերթերի վրա

Аэропорт Домодедово
Аэропорт Домодедово - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՔԱԳՎ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանի խոսքով` տվյալ պահին օդանավակայանում խնդիրներ չկան, չվերթերն իրականանում են ըստ ժամանակացույցի

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի– Sputnik. Անձրևոտ եղանակը` ուղեկցվող ամպրոպով, պատճառ չի դարձել Հայաստանի ավիաչվերթերն ուշացնելու կամ չեղյալ հայտարարելու համար, Sputnik Արմենիա պորտալին հաղորդել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։

Նրա խոսքով` տվյալ պահին օդանավակայանում խնդիրներ չկան, չվերթերն իրականանում են ըստ ժամանակացույցի, օդանավակայանի և բոլոր ծառայությունների աշխատանքը շարունակվում է սովորական ռեժիմով։

Նախօրեին Գրձելյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ թուրքական Atlasjet ավիաընկերության Երևան–Ստամբուլ չվերթը բախվել է որոշ խնդիրների հետ` կապված վատ եղանակային պայմանների հետ, սակայն թռիչքն ամեն դեպքում կայացել է։

Լրահոս
0