ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի– Sputnik. Ջանեթ Քեքսոնը և Deep Purple խումբը մտել են Քլիվլենդում Ռոքն ռոլի փառքի սրահում պատվավոր տեղ զբաղեցնելու հավակնորդների ցուցակի մեջ, հաղորդվում է թանգարանի կայքում։
Հավակնորդների պատվավոր ցուցակում ներառվել են նաև 70-80–ական թթ. այնպիսի աստղեր, ինչպիսիք են Yes, Chicago, The Cars, Cheap Trick, The Smiths, Chic, Nine Inch Nails, The Spinners խմբերը, Լոս Անջելեսից Los Lobos ռոքերները, N.W.A ռեփերները, The J.B.'s R&B խումբը, ռիթմ էնդ բլյուզի աստղ Չական Հանը և կիթառահար Սթիվ Միլերը։
Ցուցակում կան թեկնածուներ, որոնք առաջադրվում են առաջին անգամ, օրինակ փոփ երաժշտության արքա Մայլք Ջեքսոնի կրտսեր քույրը` Ջենեթ Ջեքսոնը, ինչպես նաև երաժիշտներ, որոնք հավակնում են դրան ավելի քան տասը տարի, օրինակ, Chic խումբը։
Այն երաժիշտների անունները, որոնք կհամալրեն Փառքի սրահը, հայտնի կդառնան դեկտեմբերին։ Նրանց պետք է որոշեն կազմակերպության ավելի քան 800 անդամները, որոնց շարքում են երաժշտության պատմությունն ուսումնասիրողներ, պրոդյուսերներ և կատարողներ, թանգարանի կայքում երկրպագուները կարող են քվեարկել իրենց կուռքերի համար։ Հավակնորդների համար անհրաժեշտ պայմանն այն փաստն է, որ ստուդիայում առաջին ձայնագրությունը կատարվել է առնվազն 25 տարի առաջ։
Deep Purple-ը և ևս 15 հավակնորդներ կարող են համալրել Ռոքն ռոլի փառքի սրահը
10:15 09.10.2015 (Թարմացված է: 17:51 12.10.2015)
© http://www.cntraveler.com/зал славы рок-н-ролла в США

© http://www.cntraveler.com/
Ցուցակում կան թեկնածուներ, որոնք առաջադրվում են առաջին անգամ, ինչպես նաև նրանք, որոնք հավակնում են դրան ավելի քան տասը տարի, օրինակ, Chic խումբը