«Տրանսաերոն» հոկտեմբերի 10–ին չեղյալ կհայտարարի շուրջ 40 չվերթ

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոց"Аэрофлот" объявил о планах покупки 75% акций "Трансаэро"
Аэрофлот объявил о планах покупки 75% акций Трансаэро - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սնանկության եզրին հայտնված «Տրանսաերո» ընկերության հաճախորդների սպասարկմամբ կզբաղվեն «Աերոֆլոտը» և այլ ավիափոխադրողներ։ Ուղևորների անխափան փոխադրում ապահովելու համար ստեղծվել է օպերատիվ շտաբ

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի– Sputnik. «Տրանսաերո» ավիաընկերությունը, որը գտնվում է սնանկացման եզրին, 2015թ.–ի հոկտեմբերի 10–ին չեղյալ կհայտարարի 38 չվերթ, իսկ այդ օրվա մնացած չվերթերը նախապես կիրականանան ըստ ժամանակացույցի, ասվում է Facebook–ում ընկերության հաղորդագրությունում։

«Այն դեպքում, եթե չվերթերը չեղյալ հայտարարվեն, «Տրանսաերո» ավիաընկերության սպասարկման կենտրոնն անպայման կծանուցի այդ մասին»,– ուրբաթ ասվում է «Տրանսաերոյի» հաղորդագրությունում։

«Աերոֆոլտը», որը լուծում է «Տրանսաերոյի» ուղևորների փոխադրման խնդիրները, իր հերթին հաղորդել է, որ չեղյալ հայտարարված չվերթերի ուղևորափոխադրումն իրականանում է «Աերոֆլոտ» ընկերության չվերթերով` SU կոդով։

Офис авиакомпании Трансаэро в Москве на Зубовском бульваре - Sputnik Արմենիա
«Տրանսաերոն» կվերադարձնի տոմսերի գումարը, եթե գործակալները հրաժարվեն
Չեղյալ հայտարարված չվերթերի տարանցիկ ուղևորներին կտեղափոխեն նշանակման կետ «Պուլկովո» կամ «Շերեմետևո» օդանավակայաններում։

«Աերոֆլոտը» «Տրանսաերոյի» ուղևորների անխափան փոխադրումն ապահովելու համար ստեղծել է օպերատիվ շտաբ, որն իրականացնում է ընկերության օպերացիոն գործունեության համակարգումը։ «Տրանսաերոյի» ուղևորների տեղափոխումը մինչև դեկտեմբերի 15–ը կիրականանա «Տրանսաերոյի», «Աերոֆլոտի» և այլ ռուսական ավիափոխադրողների չվերթերով։ Ներկա պահին կազմվում է օրական պլան հոկտեմբերի 11-12–ի չվերթերի համար։

Լրահոս
0