Երևանում ինքնաշեն վերելակ է պոկվել ու ընկել

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցРабота лифта в одном из московских домов
Работа лифта в одном из московских домов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 9-ին, ժամը 16.06-ին ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունը ահազանգ է ստացել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 26 շենքի (կիսակառույց շինություն) ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես հայտնում է ՏԿԱԻՆ–ի մամուլի ծառայությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ մոտ 16 հարկանի կիսակառույց շինության արտաքին շինարարական ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է. վերելակում է եղել 1961 թ. ծնված Հ. Դ.-ը, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:

Տուժածի առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս
0