00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ–ում քննարկել են կենդանի և դիակային դոնորներից օրգաններ վերցնելու փորձը

© Photo : official site of the Parliament of RAЗдание Парламента Армении
Здание Парламента Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 9-ին «Մարդուն օրգաններ և հյուսվածքներ փոխպատվաստելու մասին” թեմայով խորհրդարանական լսումներ են անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 9-ին կազմակերպել էր «Մարդուն օրգաններ և հյուսվածքներ փոխպատվաստելու մասին” թեմայով խորհրդարանական լսումներ:

Լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներ, մասնագետներ Բելգիայից և Իրանից, բուժաշխատողներ, հասարակական կազմակերպությունների, արյունաբանական կենտրոնի ներկայացուցիչներ:

ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ լսումների նպատակն է ծանոթանալ կենդանի և դիակային դոնորներից օրգաններ վերցնելու աշխարհի լավագույն փորձին և քննարկել դրա դրական և բացասական կողմերը, գտնել Հայաստանի համար լավագույն մոդելը:

Արա Բաբլոյանը տեղեկացել է, որ հարցը երկար ժամանակ քննարկվել է Հայաստանում: Պատգամավորի խոսքով՝ եթե հնարավորություն լինի օգտագործելու մահացած մարդու հյուսվածքներն ու օրգանները ՝ փրկելու համար այլ մարդկանց կյանքեր, բարելավելու նրանց կյանքի որակը, ապա պետք է քննարկել այն մոտեցումները, որոնց միջոցով կարող ենք հասնել դրանց:

Բելգիական փորձը ներկայացրել է Անտրվերպենի համալսարանական կլինիկայի նեֆրոլոգիայի և հիպերտենզիայի բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Մարկ դե Բրուն: Պրոֆեսորը մանրամասն ներկայացրել է դիակային երիկամի փոխպատվաստման խնդրին, հստակեցրել, թե ինչ կարելի է սովորել Բելգիայի 50 տարվա փորձից:

Պրոֆեսորը տեղեկացրել է, որ դեռևս 1965-1986 թվականներին Բելգիայում տեղի էին ունենում միայն երիկամի փոխպատվաստումներ, քանի որ օրենսդրորեն ոլորտը կարգավորված չէր: Ի սկզբանե իրենց որոշումն էր փոխպատվաստել միայն մահացած դոնորների օրգանները: Սակայն հետզհետե օրենսդրական դաշտը կարգավորվել է և սկսել են նաև կենդանի մարդուց օրգան վերցնել: Պրոֆեսոր Բրուն նշել է, որ ըստ բելգիական օրենքների, եթե մարդը ցանկանում է, որպեսզի հետագայում իր օրգաններից կատարեն փոխպատվաստում, ապա պետք է գրանցվի համայնքային ռեգիստրում: Ճիշտ է՝ օրենքը չի պարտադրում, սակայն մարդու մահից հետո օրգանների փոխպատվաստման նպատակով նաև խորհրդակցում են նրա հարազատների հետ: Բելգիան աշխարհում առաջինն է ամեն տարի վերցված օրգանների թվով՝ մոտ 350:

Լրահոս
0