Աշնան բույրը և նախատոնական տրամադրությունը Երևանի օրվա նախօրեին

© Sputnik / Ани ЛипаритянСкульптура Царя Аргишти на колеснице близ музея-заповедника Эребуни
Скульптура Царя Аргишти на колеснице близ музея-заповедника Эребуни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Էրեբունի» թանգարանի հայտնի ավերակներ են բարձրացել տասնյակ տեղի բնակիչներ և զբոսաշրջիկներ

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի- Sputnik. Երևան քաղաքի օրը, որն այս տարի տոնում է իր 2797-ամյակը, շաբաթ օրը նշեցին Հայաստանի մայրաքաղաքում՝ «Էրեբունի» հնագույն ամրոցի շրջակայքում, ժողովրդական զբոսահանդեսներով:

© Sputnik / Ани ЛипаритянՑուցահանդես-վաճառք «Էրեբունի» թանգարանի մոտ
Выставка-продажа у крепости Эребуни - Sputnik Արմենիա
Ցուցահանդես-վաճառք «Էրեբունի» թանգարանի մոտ

Արգելոց-թանգարանի դռներն այսօր բաց էին բոլոր ցանկացողների համար: Թանգարանի շենքից ոչ հեռու տեղադրվել էին վրաններ՝ անուշաբույր հյուրասիրություններով, քաղցրավենիքով, ինչպես նաև ձեռագործ իրերով՝ տիկնիկներով, աքսեսուարներով և հուշանվերներով: Փոքրիկ այցելուների համար կազմակերպիչները պատրաստել են թատերական ներկայացում:

«Էրեբունի» ամրոցի հայտնի ավերակների մոտ բարձրացել էին տասնյակ տեղի բնակիչներ և լուսանկարչական խցիկներով զբոսաշրջիկներ:«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում հիմնական միջոցառումները տեղի կունենան կիրակի՝ հոկտեմբերի 11-ին:

© Sputnik / Ани ЛипаритянՑուցահանդես-վաճառք «Էրեբունի» թանգարանի մոտ
Выставка-продажа у крепости Эребуни - Sputnik Արմենիա
Ցուցահանդես-վաճառք «Էրեբունի» թանգարանի մոտ


«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը Երևանի պատմական թանգարաններից է, որը գտնվում է Արին Բերդ բլուրում՝ ուրարտական ամրոցի ավերակների մոտ:

Թանգարանում հավաքված են շատ ցուցանմուշներ, որոնք հայտնաբերվել են 1950—1959թթ. Էրեբունի ամրոցի և ուրարտական Թեյշեբաինի քաղաքի պեղումների արդյունքում, որոնք տեղի են ունեցել Կարմիր բլուրում 1939—1958թթ.: Թանգարանը բացվել է 1968թ.-ին:

© Sputnik / Ани Липаритян«Էրեբունի» ամրոցի ավերակները
Развалины крепости Эребуни  - Sputnik Արմենիա
«Էրեբունի» ամրոցի ավերակները

 

Լրահոս
0