ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի– Sputnik. «Հորդանանի մշակույթի օրեր» ծրագիրը շարունակվում է Երևանում և Հայաստանի մարզերում, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:
Հոկտեմբերի 14-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա ֆիլմերի ցուցադրություն,
«Հորդանանի մշակույթի օրեր» ծրագիրը հոկտեմբերի 12-ին կանցկացվի նաև Վայոց Ձորում` մշակույթի տանը, հոկտեմբերի 13-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, նույն օրը Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում կցուցադրվեն ֆիլմեր:
Ծրագրի շրջանակում Հայաստան կայցելի Հորդանանի մշակույթի նախարար Լանա (Մոհ’դ) Մամկեղի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նախարարության և հանրային մշակութային կապերի վարչության պետ Ռոլա Սաեդ Մոհամադը և նախարարի գրասենյակի ղեկավար Հուսամ Ահմադ Ալվնեհին:
Օրերը բացվել են հոկտեմբերի 10-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Ալ Ռամտա» ազգագրական երիտասարդական համույթի ելույթով և հորդանանյան տարազների ցուցադրությամբ:
2012 թվականին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի` Հորդանան կատարած այցի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, ինչպես նաև անցկացվել են Հայաստանի մշակույթի օրեր, որոնց ընթացքում իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, գալա համերգ, դասախոսություն: Ստորագրված փաստաթղթի հիման վրա՝ այս տարվա հոկտեմբերի 10-15-ը Հայաստանում անցկացվում են Հորդանանի մշակույթի օրեր:
Հայաստանում շարունակվում են Հորդանանի մշակույթի օրերը
12:27 12.10.2015 (Թարմացված է: 17:52 12.10.2015)
© Sputnik / Олег Ласточкин
/ Բաժանորդագրվել
Ծրագրի շրջանակում Հայաստան կայցելի Հորդանանի մշակույթի նախարար Լանա Մամկեղի գլխավորած պատվիրակությունը