00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայոց ցեղասպանության թանգարան սկսել են այցելել աննախադեպ թվով թուրքեր

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցВечный огонь Мемориала жертв геноцида армян "Цицернакаберд"
Вечный огонь Мемориала жертв геноцида армян Цицернакаберд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայոց ցեղասպանությունը թուրքական պատմության մի մասն է, այլ ոչ թե միայն հայերի պատմությունը: Սուրեն Մանուկյանի խոսքով՝ սա պետք է հասցնել թուրքերին:

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի– Sputnik. Հայոց ցեղասպանությունը միայն մարդկանց սպանություն չէր, այն մի զարգացած քաղաքակրթության անկում էր: Պետք է հասկանալ, թե ինչ քաղաքակրթություն ունեինք և ինչ կորցրեցինք: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյան՝ խոսելով Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ կազմակերպած համատեղ ցուցադրության մասին: Բանախոսն ընդգծում է՝ մենք պետք է իմանանք մեր պատմությունը և հասկանանք, որ պարտավոր ենք ինչ-որ չափով վերականգնելու կորցրածը:

«Երախտագիտություն» կոչվող ժամանակավոր ցուցադրությունում ներկայացված է ամբողջ նյութը՝ առարկաներ, ֆոտոնյութեր, այն բոլոր իրերը, որոնք կապ ունեն Հայոց ցեղասպանության տարիների և դրան հաջորդած տարիների հետ, աշխարհի տարբեր քաղաքների օգնության, արձագանքի հետ: Կարծում եմ, սա կարևոր է, և երախտագիրությունը, որպես հարյուրամյակի միջոցառումների հիմնական կետերից մեկը, պետք էր իր արտացոլումը գտներ»,-նշել է նա:

Ինչ վերաբերում է թանգարանի մշտական ցուցադրությանը, ապա փոխտնօրենի խոսքով, վերջին ամիսներին Հայոց ցեղասպանության թանգարան սկսել են այցելել աննախադեպ թվով թուրքեր: Նա հավելում է՝ մեր թիրախներից մեկը թուրք հասարակությունն է, որին կոչ ենք անում ծանոթանալ սեփական, այլ ոչ թե հայոց պատմությանը: «Մի զարմանալի եւ հետաքրքրիր  ֆենոմեն կա ամբողջ աշխարհում, և Թուրքիան դրանից չի խուսափել, խոսքը՝ պատմության և ակունքների հիշողության պոպուլյալ դառնալու մասին է: Եթե տասնամյակներ շարունակ, քաղաքական մեքենայի միջոցով, այդ հարցը փակվել, արգելվել ու մաքրվել է, ապա չի նշանակում, որ այն վերացել է: Հիմա շատ մտավորականներ, դեմ գնալով պետական մեքենայի գործունեությանը, փորձում են այդ ջնջված, սրբագրված, մոռացության մատնված էջերը բացահայտել, ինչի արդյունքում էլ բացահայտվում է, որ ամենաշատ մոռացության մատնված, գրաքննության ենթարկված էջերը հայկական թեմաներն են»,-ընդգծել է փոխտնօրենը:

Հայոց ցեղասպանությունը թուրքական պատմության մի մասն է, այլ ոչ թե միայն հայերի պատմությունը: Սուրեն Մանուկյանի խոսքով՝ սա պետք է հասցնել թուրքերին: «Մենք հրավիրում ենք նրանց, կոչ ենք անում, ինչ-որ տեղ նաև աշխատում ենք այդ ուղղությամբ և ստացվում է: Բայց, իհարկե, կա մի «բայց», որ պետք է անպայմանորն նշեմ, որպեսզի երբևէ չսխալվենք՝ մտածելով, որ այդ մտավորականների լավ վերաբերմունքը, այդ հանրային քննարկումները կարող են հանգեցնել փոխհատուցման կամ հետևանքների վերացման դրական լուծման: Սա մնում է մշակութաբանական, մտավորական, գրականագիտական, պատմական ծիրում և երբեք չի մտնում քաղաքականություն»,-նկատել է նա:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում անցկացված միջոցառումների արդյունքում ստեղծվեց մի մեծ մեդիա ծածկույթ, որի շնորհիվ աշխարհում քիչ մարդ կա, որը տեղյակ չէ Հայոց ցեղասպանությունից: Ընդ որում, ինչպես նկատում է Սուրեն Մանուկյանը, այդ մարդիկ գիտեն հենց մեր մատուցմամբ, մեր տերմինաբանությամբ, ինչը շատ կարևոր է: «Ժամանակին շատերն առաջինը բախվում էին թուրքական կարծիքի հետ, հիմա ունենք այլ պատկեր: Ավելին՝ սա դադարում է լինել միայն մեր թեման, այն դառնում է համաշխարհային քաղաքականության կարևորագույն խաղաթղթերից և գործիքներից»,-եզրափակել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը:

Լրահոս
0